Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Քաղաքականություն
23.12.2020 | 15:48Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում: