Քաջարանի քաղաքապետը Քննչական կոմիտեում է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ քննչական կոմիտեում է՝ հարցաքննության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քննչական կոմիտե մտնելուց առաջ Փարամազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանուցագիր է ստացել:

Նա «Քաջարան» կամավորական ջոկատի հրամանատարն է:

Թեև քաղաքապետը չգիտի, թե կոնկրետ ինչի համար են իրեն հարցաքննության կանչել, սակայն դա համարում է քաղաքական պատվեր: «Այսօր մենք մտահոգված ենք մեր սահմաններով, երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք, տեսեք, թե ինչով են իրենք այսօր զբաղված: Մեզ նման մարդիկ «ձեռք չեն տալիս» իշխանությանը»,-նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ գործով է կանչվել հարցաքննության, նա ասաց՝ հստակ չի կարող նշել, իր համար անհասկանալի է: Քաղաքապետն ասաց, որ մտահոգված է Սյունիքի սահմաններով, դրանց անվտանգությամբ: Փարամազյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Քննչական կոմիտեի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ՝ ի աջակցություն քաղաքապետի:

Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին: