Ադրբեջանի ԶՈՒ-ի ամենաներքևի օղակում անգամ ունենք գերիներ, շատերի ինքնությունը ապացուցված է. Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հայկական կողմն ունի երեք տիպի գերիներ. գերիներ, որոնք Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվել են, գերիներ, որոնք, միանշանակորեն, ադրբեջանական բանտերում են գտնվում, կան ապացույցներ, բայց Ադրբեջանը չի հաստատել։ Եվ գերիներ, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են գտնվում և հայկական կողմը որոշակի տեղեկություններ չունի, թե կոնկրետ որտեղ են նրանք, բայց հստակ է՝ այդ մարդիկ կա՛մ գտնվում են ադրբեջանական ՊՆ-ի վերահսկողության տակ, կա՛մ ադրբեջանական բանտում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսումասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Առաջին տեսակի գերիների հիմնական մասը վերադարձվել է, քաղաքացիական անձինք բոլորն են վերադարձվել, կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնապես հաստատված ցանկում են եղել, բայց դեռևս չեն վերադարձվել։ Թիվը չեմ ուզում նշել, բայց մի քանիսն են այդ մարդիկ։ Երկրորդ տեսակի գերիների մասով առկա են տարբեր տեսանյութեր, ապացույցներ և վկայություններ վերադարձած գերիների կողմից։ Մենք տեսանյութեր ենք ներկայացրել թե՛ ԿԽՄԿ-ին, թե՛ ռուսական կողմին։ Բայց ադրբեջանական կողմը համառորեն չի ընդունում այդ մարդկանց գերության փաստը»,- ասաց Արտակ Բեգլարյանը։ Նա նաև նշեց, որ կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական ԶՈւ տարբեր օղակներում՝ ընդհուպ մինչև ամենաներքին օղակում կան ռազմագերիներ. «Եթե նրանց հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական պետությունը։ Մենք, ցավոք, ունենք տեղեկություններ, որ գերության մեջ գտնվողներ, այդ թվում և քաղաքացիական անձինք են սպանվել։ Մենք արձանագրել ենք, թե ինչպես են քաղաքացիական անձանց գլխատում»։

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։ «Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- տեղեկացրեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: