Ձեր հարցերը մի՛ պարզեք Ալբերտի միջոցով. ընկերները կոչ են անում զինվորի վիրահատության համար հանգանակությունը շարունակել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աջակցեք իմ մարտական ընկերոջը՝ բոլոր խոսակցությունները մի կողմ դնելով. այսօր լրագրողների հետ զրույցում ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանին օգնության ձեռք մեկնելու կոչով հանդես եկավ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը:

«Ալբերտը շատ կուզեր այսօր  ներկա լինել այստեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց: Մենք իր անունից փոխանցում ենք շնորհակալություն այն մարդկանց, որոնք նպաստեցին, որ իր համար այդքան գումար հավաքվեց»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում կոչ էր տեղադրել՝ մասնակցել վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար անցկացվող դրամահավաքին: «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկերները կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»,- գրել էր նախարարը իր ֆեյսբուքյան էջում, որը տարաբնույթ քննարկումների տեղիք էր տվել: 

Մանուել Մանուկյանը նշեց, որ վիրահատության համար անհրաժեշտ է ոչ թե 45 հազար դոլար, այլ 49 հազար, քանի որ նախապես վիրահատության համար անհրաժեշտ գումարի չափը եվրոյով է ներկայացված եղել: Ապա ասաց, որ 30 հազար դոլարն արդեն հավաքվել է:

 

«Մենք տղաներով՝ Ալբերտի ընկերներով, կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պաշտոնյաներին, տարբեր կառույցներին. չգիտեմ ով ում հետ ինչ հարց ունի ու ոնց է ուզում պարզաբանել, բայց դա մի՛ արեք Ալբերտի միջոցով»,- ասաց նա: