Մարտունու շրջանի որոշ համայնքներում կոչնչացվի հայտնաբերված զենք-զինամթերքը. ԱԻՊԾ
Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ. տեղեկեցնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում: