«Ծառուկյան» դաշինքում «մտահոգություն չունեն», որ ԲՀԿ ընդդիմադիր վարկանիշը կտուժի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Factor.am-ի հետ զրույցում հավաստիացնում է, որ ՀՀԿ-ի ներկայացնելիք նախագահի թեկնածուի սատարման հնարավորության մասին Գագիկ Ծառուկյանի՝ այսօր Աժ-ում արած հայտարարությունը չի վնասի իրենց ընդդիմադիր իմիջին:

«Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության մեջ չեն, ըննդիմություն են, և այդ դասական ճշմարտության մեջ նաև գործում է «Ծառուկյան» դաշինքը: Չլինելով իշխանության մեջ՝ մենք հայտարարել ենք, որ բնականաբար գործելու ենք ընդդիմադիր դաշտում»,- ի պատասխան ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:

Հստակեցմանը, թե ընդդիմադիր դաշտի կանոններին համապատասխանո՞ւմ է նախագահի իշխանության թեկնածուին սատարելը, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Պարոն Ծառուկյանը նման բան չի ասել, պարոն Ծառուկյանն ասել է՝ ոչինչ չի բացառվում: Ոչինչ չի բացառվումը դա դեռ չի նշանակում ձեր ենթադրած ուղղվածությունները: Ոչինչ չի բացառվում, որովհետև ինքը լինելով բազմափորձ քաղաքական գործիչ, հնարավոր է համարում ցանկացած զարգացում»:

ԲՀԿ ներկայացուցիչը նաև մտահոգություն չունի, որ նման հայտարարությունից հետո մեկնաբանություններ կլինեն, թե «հերթական անգամ պատռվեց ԲՀԿ-ի ընդդիմադիր դիմակը»:

«Ոչ, մենք մտագոհություններ չունենք, որովհետև մենք մեր քաղաքական գծին հավատարիմ ենք, և այն 500 հազար քաղաքացին, որ ձայն է տվել ԲՀԿ-ին, մեր քաղաքական վարքագիծը գնահատելով, քաղաքական անցյալն ու ներկան գնահատելով է տվել: Եվ մենք մեր ընտրողի հետ մեր քաղաքական պայմանավորվածությունը և քաղաքական ուղեգիծը պահել ենք միշտ և պահելու ենք»,- հայտարարեց ԲՀԿ-ականը:

Մի քանի օր առաջ «Ծառուկյան» դաշինքը ԱԺ որոշ խմբակցությունների հետ հյուրընկալվել էր նախագահի նստավայրում: Հարցին, թե հնարավոր է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ նման քննարկման մասին: Պարոն Ծառուկյանը նման պայմանավորվածության մասին չի հայտարարել»:

Ինչ վերաբերում է «Ելքի» նախագահի թեկնածուին չսատարելու՝ «Ծառուկյան» դաշինքի որոշմանը, Բագրատյանը դա այսպես մեկնաբանեց. «Զուտ ձևական, իմիտացիա անելու համար «Ծառուկյան» դաշինքը պատրաստ չէ նման մոտեցման»:

Ավելին, ըստ Սերգեյ Բագրատյանի՝ «Ելքը» չպետք է օրակարգ թելադրի «Ծառուկյան» դաշինքին, քանի որ իրենք 31 պատգամավոր ունեն: «Մեծավմասամբ մենք պաշտպանում ենք «Ելք»-ի նախաձեռնությունները, բայց դա չի նշանակում, որ «Ելք»-ը կարող է «Ծառուկյան» դաշինքին օրակարգ թելադրել: Ընդհակառակը մենք պետք է օրակարգ թելադրենք»,- ասաց ԲՀԿ-ականը:

Մանրամասները դիտեք Սերգեյ Բագրատյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան