«Չավարտվող մղձավանջ»․ հադրութեցի ընտանիքի պապը գերեվարվել էր, հայրն անհետ կորած է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հադրութեցի 70-ամյա Ալեքսանդր Ղարախանյանը պատերազմի օրերին գերեվարվել էր։ Դեկտեմբերի 15-ին նա հայրենիք վերադարձած 44 գերիների թվում էր, դեռևս հիվանդանոցում է։ Տարեց տղամարդը չի հասցրել տունը լքել և հայտնվել է թշնամու ձեռքում։ Գերության օրերին զգացածի ու տեսածի հետևանքով Սաշա պապը հոգեկան ծանր վիճակում է։

Ղարախանյանների ընտանիքի համար, սակայն, մղձավանջն այսքանով չի ավարտվել։ Սաշա պապի որդին՝ Արսեն Ղարախանյանը, անհետ կորած է․ կինն ու չորս երեխաները հոկտեմբերի 9-ից նրանից ոչ մի լուր չունեն։ Արսենն ընտանիքին դուրս է բերել Հադրութից, իսկ ինքն ընկերների հետ մնացել է թշնամու դեմ պայքարելու։ Ընտանիքի փոխանցմամբ՝ նրա մարտական ընկերներից ևս լուր չկա։ Ղարախանյանները հիմա ժամանակավորապես Կոտայքի մարզի Պտղնի գյուղում են ապրում, ծանոթի տանը։ Հադրութից իրենց իրերից գրեթե ոչինչ վերցնել չեն հասցրել, կրակոցների տակ են հեռացել, ամեն վայրկյան հապաղելը կարող էր թանկ արժենալ։

Այս չորս պատերի մեջ է հիմա ապրում ամբողջ ընտանիքը, ներքևի հարկում էլ անհետ կորած Արսենի աներորդու ընտանիքն է, կրկին վատ պայմաններում։

Արսենի ավագ որդին հիշում է՝ վերջին խոսակցության ժամանակ հայրն ասել է՝ «լավ մնացեք» ու անջատել է հեռախոսը։

Արցախ վերադառնալու մասին դեռ խոսելը վաղ է․ թե՛ երեխաների, թե՛ Արսենի կնոջ ականջներում դեռ ռումբերի ձայներն են հնչում։ Ընտանիքում հույս ունեն, որ հայրիկը տուն կգա․ նրա հետ իրենց ապահով կզգան ցանկացած վայրում։

Իսկ մինչ հորից տեղեկություն ստանալը՝ ընտանիքը քիչ թե շատ նորմալ պայմաններով կացարանի խնդիր ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան