Հիմնական քո պատճառով ա, որ երկիրն այս օրին ա. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուրեմն ասեմ, ես ոչ թե հազվադեպ եմ գալիս, դուք պետք է զգաք և տեսնեք, որովհետև ամբողջ ժողովուրդը ձեզնից է ինֆորմացիա ստանում։ Պատգամավորների 90%-ը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժամ հետո, գիտեք, խորհրդարանը դատարկ է, հինգ-վեց հոգի նստած լինեն, թե չէ։ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում ա՝ որևէ պատգամավոր իր ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել։ Մարդը պետք ա գործով արդյունավետ լինի, ոչ թե Ծառուկյանը եկավ ներկա գրանցվեց, ոնց որ հիմա, գրանցվեցի, դուրս եկա, դա նշանակո՞ւմ է արդյունավետ աշխատանք: Մարդու գործը պետք ա արդյունավետ լինի»,- խորհրդարանում պատասխանելով իր բացակայությունների մասին լրագրողի հարցին՝ ասաց Ազգային ժողովի նիստերից գրեթե միշտ բացակա գործարար պատգամավորը:

Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հիմնական մասն ԱԺ աշխատակազմի կողմից համարվել է հարգելի: Թե ինչ տեղեկանքներ են ներկայացվել, Ծառուկյանը չմանրամասնեց: «Համապատասխան դիմեք, ձեզ կներկայացնեն: Աղջիկ ջան, հիմա դու, որ նայում ես, Ծառուկյանի աշխատանքը դրակա՞ն ես գնահատում, թե՞ բացասական: Հիմնական քո պատճառով ա, որ երկիրն այս օրին ա, մարդկանց ոչ ճիշտ տեղեկություններ եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, ձեր երեխաներն այս երկրում են ապրում, պետք է մարդու գործը գնահատել, ոչ թե դեմագոգիայով զբաղվել»,- բորբոքված դիմելով լրագրողին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը: