Շիրակի մարզի ՄՈԲ-ի զինծառայողները Հին թաղեր գյուղում շրջափակման մեջ են հայտնվել․ Սարապատի համայնքապետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շիրակի մարզի Սարապատ համայնքի ՄՈԲ զինծառայողներից 8-ը Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղում շրջափակման մեջ են հայտնվել։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը։

Նա տեղյակ չէ շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ընդհանուր թվի մասին, սակայն նշում է՝ 8-ը իրենց համայնքից են։ Նրանց հետ վերջին անգամ կապի մեջ են եղել 2-3 օր առաջ։

«Գերության մասին ես հստակ ինֆորմացիա չունեմ, ծնողներն են ինտերնետում նկարներ տեսել, նմանեցրել են ու դիմել։ Ղեկավարությունը տեղյակ է, զինվորական ղեկավարությունն էլ է տեղյակ, ցուցակները բոլորին ուղարկվել է՝ և՛ զորամասից, և՛ զինկոմիսարիատից, և՛ համայնքից։ ՊՆ-ի հետ էլ ենք կապվել, Հադրութի տարածքում կանոնակարգողների հետ էլ ենք կապվել։ Իրենք ասում են՝ ընդամենը կապ չկա մառախուղի պատճառով, կճշտենք, ինֆորմացիա կտանք։ Բացի դրանից՝ ռուս խաղաղապահներն այդ տարածքին տիրապետում են, իջնում են ներքև, որպեսզի իրենց գտնվելու վայրը ապաշրջափակեն»,- նշեց Մանուկյանը։

Նշենք, որ այսօր մի խումբ գյուղացիներ փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։ Այսօր նաև ակցիա է տեղի ունեցել Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց։

Անժելա Պողոսյան