Բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի  պատուհանը, մուտք գործել և հափշտակել տարբեր զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձորի բնակիչ՝ ծնված 1984թ.: Վերջինս հունվարի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է Վահագնի թաղամասին հարակից տարածքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը հափշտակությունը կատարելուց հետո փախուստի դիմելիս վնասել է ոտքը և թաքնվել Վահագնի թաղամասի հարակից տարածքում: Նրա մոտ գողոնը հայտնաբերվել է:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ նույն անձի կողմից է կատարվել նաև Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին իրականացված գողությունը։  Հ.Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալների, շքանշանների մի մասը և սրբապատկերը հայտնաբերվել են կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության  արդյունքում։ Պարզվել է, որ որոշ հուշամեդալներ կասկածյալը հասցրել էր իրացնել տարբեր անձանց։ Օրենքով սահմանված կարգով  կատարված խուզարկությունների արդյունքում՝ երկու գնորդների բնակարանում հայտնաբերվել են Չեքիջյանին պատկանող հուշամեդալներից մի քանիսը ևս։ Քննություն է տարվում՝ գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։  Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նույն անձի կողմից կատարվել են մի քանի այլ գողություններ ևս։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։