«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերստին շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամը վերստին շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, ովքեր սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը թե՛ ս.թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի և թե՛ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը կայացած տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքագրվեց շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար։

Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։

Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։ Օրինակ, հոկտեմբերի 10-ի Armenia Aid անունը կրող դրամահավաքի կազմակերպիչները կապի մեջ են եղել միմիայն Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund Inc.-ի հետ, որն ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող հիմնադրամի ցանցում ներգրավված համագործակից կազմակերպությունն է Արևմտյան ափում:

Այդ դրամահավաքի ընթացքում հավաքագրված գումարները Armenia Fund Inc.-ի կողմից մաս մաս, ըստ փաստացի մուտքերի, հաղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և աստիճանաբար ավելացվել դրամահավաքի ընդհանուր թվին: Ինչ վերաբերում է Armenia Fund Inc.-ի կողմից մուտքագրված անկանխիկ և կանխիկ մուտքերին, ապա Armenia Fund Inc.-ն իր կայքում հրապարակված «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխաններում մանրամասնել է նվիրատվությունների մուտքագրման գործընթացը և հավաստիացրել, որ բոլոր նվիրատվությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ նվիրատուները ստացել են հավաստիացման ու շնորհակալական նամակներ: Այս և նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.armeniafund.org/newsroom/frequently-asked-questions/:

Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գումարներին, վերահաստատում ենք, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/1606218447: Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում https://www.himnadram.org/hy/1606218447 ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում https://bit.ly/3nkE0j2»: