Արսեն Թորոսյանն իրեն «մարդասպան» անվանելու համար դատի է տվել Կարեն Քոչարյանին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Հայցը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։

Հայցի պատճառը Կարեն Քոչարյանի գրառումն է, որտեղ նա հայհոյել և վիրավորել է Թորոսյանին՝ նրան կոչելով, մասնավորապես, «սրբապիղծ մարդասպան»։

Թորոսյանի ներկայացուցչից տեղեկացանք, որ դատարանից պահանջում են, որպեսզի Քոչարյանը վճարի առավելագույն չափով՝ 1 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրի Թորոսյանից։

Factor.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ իր համար զարմանալի է, երբ դատարանի որոշումը չհարգող անձը դիմում է դատարան․ «Լավ է արել, դիմել է, չնայած ինքը դատարանի որոշումն արհամարհում է, դատարանն իրեն ասել էր, որ ներողություն խնդրի, բայց ինքն ասաց՝ ոչ մի բան չի անի։ Իսկ ես, եթե դատարանը որոշի, պատրաստ եմ, բայց միանշանակ դատական պրոցես պետք է լինի»։

Նշենք, որ Կարեն Քոչարյանը նկատի ունի դեպքը, երբ Արսեն Թորոսյանը ներողություն չխնդրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հորից՝ Արա Մինասյանից, չնայած դատարանի վճռին։

Լիլիթ Շաբոյան