ՔՈՎԻԴ-19. փակ դպրոցներ՝ ուսման ու բարեկեցության խաթարում. տուժող երեխաների թիվն աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում դպրոցների վերաբացումը համարել առաջնահերթություն, միջոցներ ձեռնարկել դասասենյակները հնարավորինս անվտանգ դարձնելու և պետական մակարդակով դպրոցների փակումից խուսափելու համար:

Կորոնավիրուսով պայմանավորված դպրոցների փակման հետևանքով տուժած դպրոցականների թիվը նոյեմբերին 38 տոկոսով աճել է՝ համաշխարհային մասշտաբով, զգալիորեն ազդելով լրացուցիչ 90 միլիոն աշակերտների ուսման առաջընթացի և բարեկեցության վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, դեկտեմբերի 5-ին աշխարհում ամեն 5 դպրոցականից 1-ի (կամ գրեթե 320 մլն դպրոցականի) ուսումնական հաստատությունը չի գործել, ինչը գրեթե 90 միլիոնով ավել է նոյեմբերի 1-ին գրանցված ցուցանիշից՝ 232 միլիոն: Հոկտեմբերին դպրոցների փակման հետևանքով տուժած դպրոցականների թիվը գրեթե եռապատկվել է:

«Չնայած այն ամենին, ինչ գիտենք համայնքներում վարակի տարածման գործում դպրոցների դերի և երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին, մենք գնում ենք սխալ ուղղությամբ, և դա անում ենք բավականին արագ», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Jenkins): «Փաստերը ցույց են տալիս, որ այս համավարակի տարածման հիմնական շարժիչները դպրոցները չեն: Այնուամենայնիվ, կառավարությունները կրկին փակում են դպրոցները՝ որպես կանխարգելման առաջնային, այլ ոչ թե վերջին միջոց: Որոշ դեպքերում դա արվում է պետության մասշտաբով, այլ ոչ թե համայնքի, և երեխաները շարունակում են կրել փակ դպրոցների կործանարար ազդեցությունն ուսման, մտավոր և ֆիզիկական բարեկեցության և անվտանգության վրա»:

Դպրոցները փակվելու դեպքում վտանգվում է երեխաների ուսումը, աջակցության համակարգը, սննդամատակարարումն ու անվտանգությունը։ Ամենաշատը տուժում են խոցելի երեխաները, որոնք կարող են ընդմիշտ դուրս մնալ ուսման համակարգից։ Հաշվի առնելով, որ միլիոնավոր երեխաներ ավելի քան ինը ամիս դպրոց չեն հաճախում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ դպրոցները կորոնավիրուսից պաշտպանելու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն փակվում են։

191 երկրից տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դպրոցների բաց կամ փակ լինելը կապ չունի վարակակիրների թվի աճի հետ: Քանի որ բավարար ապացույցներ չկան, որ դպրոցները նպաստում են վարակի ավելի արագ տարածմանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցների վերաբացումը դարձնել առաջնահերթություն, միջոցներ ձեռնարկել դրանք հնարավորինս անվտանգ դարձնելու համար:

Դպրոցների վերաբացման ծրագրերը պետք է կրթությունը, այդ թվում հեռավար, դարձնեն ավելի հասանելի: Կրթական համակարգերը նույնպես պետք է համապատասխանեցվեն և կառուցվեն այնպես, որ դրանք դիմակայեն գալիք ճգնաժամերին:

Դպրոցների վերաբացման ուղեցույցը, որը թողարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի Համաշխարհային Ծրագրի և Համաշխարհային Բանկի հետ համատեղ, գործնական խորհուրդներ է առաջարկում ազգային և տեղական իշխանություններին: Ուղեցույցի առանցքում քաղաքականության բարեփոխումներն են, ֆինանսավորման պահանջները, անվտանգ գործունեությունը, բաց թողածը լրացնելու անհրաժեշտությունը, բարեկեցությունը, ինչպես նաև խոցելի երեխաների պաշտպանությունն ու նրանց ներառումը կրթության մեջ:

«Այն, ինչ մենք սովորել ենք կրթության մասին կորոնավիրուսի ժամանակ, պարզ է. դպրոցների բաց մնալու օգուտները շատ ավելին են, քան դրանց փակման ծախսերը, իսկ երկրի մասշտաբով դպրոցների փակումից ամեն գնով պետք է խուսափել», – ավելացրել է Ջենքինսը: