Այդ խաղերը՝ ճանաչման, կարգավիճակի, պիտի դադարեցվեն․ սարսափելի վիրավորված Արցախը «վերակենդանացման» բաժանմունքում է․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

 

-Երեկ Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե Զանգեզուրը, Երևանն ու Սևանը իրենց պատմական հողերն են, որտեղ ադրբեջանցիներ են բնակվել։ Հետևե՞լ եք արդյոք այդ շքերթներին և ինչ կասեք Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին։

-Մենք պարտավոր ենք հետևել՝ ինչքան էլ դա ծանր չլինի։ Կարևոր է հետևել՝ հակառակորդը, թշնամին ինչպիսի միջոցառումներ է անում։ Եվ եթե դա կարևոր է իրենց համար, նաև մենք պետք է ուշի ուշով հետևենք այդ ամենին։ Շատ ծանր տպավորություն թողեց իհարկե։ Այս շքերթն, ընդհանրապես, մենք կարող ենք բնութագրել որպես առաջին պանթուրքիստական շքերթ և այնտեղ հնչեցված գաղափարները ոչ այլ ինչ են, քան պանթուրքիզմի մարմնավորման առաջին քայլերը։ Սկսեցին խոսել Երևանից, Սևանից, Զանգեզուրից, մի մոռացեք, որ նրանք նշել են՝ Թարթառ գետի ջրերին են հասել։ Սրանով իսկ ևս մեկ անգամ կարևորվում է ջրային անվտանգությունը, ինչի մասին մենք խոսում ենք 20 տարուց ավելի, բայց դժբախտաբար հաշվի չի առնվել այս ամենը։ Ունենք մարտահրավերներով, բայց նաև՝ հնարավորություններով լի ապագա։ Ամեն ինչ կախված է մեզանից՝ ինչպիսի դասեր ենք քաղել, և եթե ճիշտ քայլեր անենք, նույնիսկ այս ծանրագույն, անելանելի պայմաններում կարելի է մեր ազգային շահերը պաշտպանել։

-Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության հաստատմանն է համաձայնվում Ադրբեջանը, բայց տեսնում ենք՝ Ալիևը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է հավակնություն դրսևորում։ Անհամարժեքություն կա՞ այստեղ։

-Անհամարժեքություն կա իհարկե։ Բայց այստեղ պետք է համապարփակ ձևով տեսնենք՝ չփոխկապակցենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը հայ ժողովրդի և Արցախի համար կատարել է պատմական քայլ։ Եթե Ռուսաստանը և նրա միջամտությունը չլիներ, մենք կորցնում էինք նաև Արցախը։ Անհամարժեքություն կա և ոչ միայն տվյալ համատեքստում։ Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, թուրքական զինուժը և ռազմական օդանավերը մասնակցում են շքերթի Բաքվում, սա ի՞նչ է, նաև ՆԱՏՕ-ի միջամտությո՞ւնն է։ Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում այդ հարցերի մասին։ Նման շքերթի կազմակերպումը և Թուրքիայի մասնակցությունը լուրջ հարված է նաև ՆԱՏՕ-ին։ Ստացվում է այնպես, որ կա՛մ Թուրքիան բանի տեղ չի դնում ՆԱՏՕ-ին, կամ միգուցե իրենց հետ միասին է աշխատում։ Մենք պետք է հետևություններ անենք և չմտնենք ազգակործան քաղաքականության մեջ, սարսափելի վատ հետևանքներ է բերելու։ Հասկանանք, որ էստեղ շատ մեծ աշխարհաքաղաքական խաղ է գնում։ Տեսնում ենք՝ ինչպիսի ռեակցիա առաջացրեց Էրդողանի ելույթը Իրանում, ինչպիսի պատասխան տվեց ՌԴ-ն։ Իմիջիայլոց, առաջինը պատասխան տվեց Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը, և ՌԴ-ի պատասխանին նայեք, և նայեք ՀՀ-ի պատասխանին։ Հետևաբար, պետք է նորից նույն սխալները չկատարենք։ Պետք է ունենանք սառը դատողություն, պետք է ձերբազատվենք հակառուսական, հակաչգիտեմ ինչ բաներից։ Պետք է լինենք հայամետ, ինչը նշանակում է՝ սեփական շահերը լավ պատկերացնենք, սեփական հնարավորությունները լավ պատկերացնենք, լավ պատկերացնենք՝ ով է մեր եղբայրը, բարեկամը և որն է այն երկիրը, որի հետ պարզապես ֆորմալ հարաբերություն պիտի ունենանք։

-Արցախի կարգավիճակի հարցն անորոշ է Պուտինը հայտարարել էր՝ այն հնարավոր կլինի որոշել, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման հիմքեր կստեղծվեն, շփումներ կլինեն։ Իսկ Ալիևը լուծված էր համարում հակամարտությունը, արցախցիներին կոչեց իր քաղաքացիներ։ Արցախում ինչպե՞ս են տեսնում կարգավիճակի հարցի լուծումը։

-Կարգավիճակը ևս աշխարհաքաղաքական կատեգորիա Է, ինչպես նաև ճանաչումը։ Մենք ձեզ հետ էլ ենք բազմիցս խոսել միջազգային ճանաչման մասին։ Ես իրատեսական աշխարհաքաղաքականության կողմնակից եմ և միշտ եղել եմ այն մարդկանց շարքերում, ովքեր ձևական խնդիրների հետևից չեն ընկնում։ Ճանաչումը իրավական և բարոյական տրամաբանության մեջ է, օրինակ՝ մենք չճանաչված ենք, բայց լավ պետություն ենք, ժողովրդավարական ենք։ Որևէ մեկը դա աշխարհում հաշվի չի առնում, նույնիսկ մարդու իրավունքները, տեսնում ենք՝ ինչպիսի վայրագություններ են արել, որևէ մեկը քայլ չի կատարել միջազգային հանրությունում և տարբեր երկրներ և կառույցներ, որոնք պարտավոր էին ինչ-որ բան անել։ Այդ կատեգորիաները դարձել են տեսական։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ ամենակարևորը անվտանգությունն է։ Խոսում ենք ճանաչման մասին․ պատկերացրեք՝ ինչ-որ մի երկիր ճանաչում է Արցախը, ի՞նչ սահմաններում է ճանաչում, մենք պատրա՞ստ ենք հրաժարվել Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Շահումյանից, Բերձորից։ Եթե պատրաստ չենք, ռուսական կողմն էլ ասում է՝ դե լավ, կարգավիճակ է՝ մենք դուրս ենք գալիս։ Էս վիճակում, երբ Արցախը կաթվածահար է, խաչված,  ի վիճակի է իրեն պաշտպանելո՞ւ։ Իհարկե՝ ի վիճակի չէ, հետևաբար՝ այդ խաղերը՝ ճանաչման, կարգավիճակի, պետք է դադարեցվեն։ Մենք ունենք կարևոր հրամայական՝ Արցախը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մենք սարսափելի վիրավորված ենք, մի ոտքը չկա, մի ձեռքը չկա, աչքը չկա, խոցված ենք, նորից ընկնենք այդ ճանաչման խաղերի մե՞ջ։ Ճանաչման հարցը այս պահին ոչ թե Արցախի համար է, այլ ավելի մեծ աշխարհքաղաքական խաղերի։ Մենք երախտապարտ ենք տարբեր երկրների՝ Ֆրանսիայի Սենատը լինի, ԱՄՆ-ի նահանգներ լինեն, շոյված ենք, երախտապարտ ենք, բայց այս պահին մեզ համար կարևոր է մեր անվտանգության ապահովումը։

Չի կարելի չհամաձայնվել Պուտինի հետ՝ այս պահի դրությամբ անհնար է կարգավիճակը հստակեցնել։ Այս պահին կարգավիճակը մնում է այնպիսին, ինչպիսին կա՝ դե ֆակտո ինքնակառավարվող երկիր, դե ֆակտո անկախ երկիր։ Եվ եթե մեր անվտանգությունն ապահովված է, է հետո թող չճանաչված լինենք դրանից հետո։ Ավելի լավ է ճանաչված լինենք ու յաթաղանի տա՞կ․ թե՞ չճանաչված, բայց ինքնակառավարվող և անվտանգ։ Ես համարում եմ, որ ամենակարևորը անվտանգ լինելն է մանավանդ հիմա, երբ ի վիճակի չենք սեփական ուժերով մեր անվտանգությունն ապահովել։ Կաթվածահար ենք եղել, կորցրել ենք տարածքի 82 տոկոսը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան