Փաշինյանն ամենաշատ դաս քաղածը պիտի լինի և կտրուկ գործողությունների գնա․ հեռացումն արդիական չէ․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը փաստաբան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, արդեն մեկ ամիս է անցել պատերազմի դադարից հետո, և դեռևս կան անպատասխան հարցեր հանրության շրջանում։ Օրինակ՝ ինչո՞ւ այդքան զոհ ունեցանք, ինչո՞ւ առաջնագիծը լավ «կահավորված» չէր, որ հնարավոր եղավ արագորեն շրջանցել, ճեղքել, և ինչո՞ւ ընկան Շուշին, Հադրութը: Դուք, որպես փաստահավաք աշխատանք իրականացրած մասնագետ, ինչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող է հանրությունն ստանալ այս հարցերի պատասխանը:

-Հանրությունն այս հարցերի պատասխանն ունի, ուղղակի զարմանում եմ, որ դրանց մասին շատ ավելի քիչ է բարձրաձայնվում և դրանց ավելի խորքային արմատներին անդրադարձ չի արվում: Ցանկալի է, որ դրան իշխանությունն անդրադառնա, և եթե իշխանությունն իրազեկված է, որ դասալքության դեպքեր են եղել, ապա պետք է մանրակրկիտ քննություն տարվի և պարզվի, թե ինչու է դա եղել: Կարծում եմ՝ որքան էլ այս պատերազմը առանձին դիտարկենք Մարտի 1-ի դեպքերից,  ես ընդհանուր շատ բան եմ գտնում Մարտի 1-ի գործի և այսօրվա ռազմաքաղաքական այն ուժերի միջև, որոնք ԼՂ-ում են եղել: Կարծում եմ, որ իրենց ընդհանուր շահը և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրենց դժգոհությունները նրանք իրենց գործողություններով կամ անգործությամբ ցույց տվեցին ԼՂ-ում: Իմ հարազատներից շատերն են եղել պատերազմում, աշխատել եմ բոլորին լսել: Ընդ որում՝ պատերազմի օրերին շատ մարդիկ են այցելել մեզ, որոնք ասել են, որ անկազմակերպ իրավիճակ է, տպավորություն է, որ այնտեղ ռազմական կենտրոն չկա: Կազմակերպվածության վիճակն այնքան վատ է եղել, որ անգամ հերթափոխի ժամանակ զինվորականների և կամավորների ճակատագիրը բացարձակ անտարբերության է մատնված եղել, և այդ անկազմակերպության հետևանքով ունեցանք շատ ավելի մեծ թվով զոհեր, քան կարող էինք ունենալ: Տղաների մի մասը զոհվեց այն պատճառով, որ թաքստոցներ չկային, և այն պատճառով, որ որևէ մեկը չստանձնեց կազմակերպումը:

Մենք գիտենք, որ երբ որ սկսվում է պատերազմ, ռազմական ուժերը դառնում են կառավարող, և գերագույն գլխավոր հրամանատարի, ինչպես նաև իրենց անմիջական ղեկավարի հետ այդ ամեն ինչը իրենք են կազմակերպում: Բայց այն ռազմական ուժերը, որոնք գործել են ԼՂ-ում, նրանցից գրեթե բոլորն առնչվում են Մարտի 1-ի դեպքերի հետ: Նաև ԱԱԾ պետը, պաշտպանության նորանշանակ նախարարը և ՊԲ աշխատակիցներ: Առաջին իսկ օրից ես անվստահություն եմ ունեցել և ասել եմ, որ այս խմբով չեն գնալու այդ կռվին, որովհետև Երևանում մարդկանց ջարդին մասնակցած մարդիկ, ովքեր հին իշխանության հետ ոչ միայն իրենց կապերը չէին կտրել, այլ նաև մինչև հիմա նրանց ջատագովն են, բոլորը գիտեն, որ ԼՂ-ում հանդիպումներ են ունեցել։ Նրանք չէին կարող այս պատերազմում առաջամարտիկ լինել և կազմակերպել կռիվը, որով էլ բացատրվում է անտերությունը, որի մասին շատ-շատ զինվորների խոսքից կարող եք համոզվել:

-Երբ խոսվում է բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք իրենց կապերը խզել են այս իշխանության հետ կամ իշխանությունն է նրանց դուրս թողել համակարգից, նրանք այլ պնդումներ են անում: Օրինակ՝ Մովսես Հակոբյանը պնդում է, որ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպից հետո արգելվել է իր մուտքը հրամանատարական կետ: Ռոբերտ Քոչարյանը ևս մի այդպիսի դրվագ նկարագրեց, որ «Ազատամարտիկների միությունում» տեսել է հրամանատարների, որոնք առաջնագծում չեն, և զարմացել է:

-Ես չէի ասի, թե դրանք քննադատություններ են, դրանք իրենց տեսակետը հայտնելու և իրենց պաշտպանելու նպատակաուղղվածությամբ են արվում: Եթե ԼՂ-ում կան գեներալներ, որոնք չկարողացան այդ մարտերի կազմակերպումն իրենց վրա վերցնել, և անկազմակերպ պատերազմ վարեցին, սա նշանակում է, որ նրանց գեներալի կոչում տվողներն են այդ առավելությունն իրենց տվել: Գեներալ չի կարող կոչվել այն մարդը, ով ասում է՝ այստեղ մի՛ կռվեք, արդեն այս հողերը տված են: Կռվից եկողները գիտեն և համացանցում փաստեր կան, և այդ առնչությամբ պետք է քննություն տարվեր: Ասենք՝ պատերազմն ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ի գործունեության հետ: Քննիչներն իրենց տեղում նստած էին, այս լուրերն առաջինն իրենք պետք է իմանային և միջոցներ ձեռնարկեին… Ես չգիտեմ, եթե նույնիսկ հաղթեինք և Արցախն ազատագրեինք, արդյո՞ք այս նույն կոտրած տաշտակի առաջ չէինք կանգնի։ Եթե ազնվորեն բացատրեին, որ այլ տարբերակ չկա, ոչ մեկը կռիվ չէր գնա:

-Դե՝ Նիկոլ Փաշինյանը զգուշացել է նրանից, որ իրեն դավաճան կանվանեն:

-Երբ Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին բարձրաձայնեց ցավոտ փոխզիջումների մասին, հիշում եմ մեր ժողովրդի արձագանքը՝ շատերն ասում էին՝ ո՞նց կարելի է կանգ առել և այլն, բայց հիմա հակառակն են ասում: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունը, երևի թե, ունեցել է իր սխալները, բայց մեր խնդիրն այսօրվա մեջ չէ, շատ-շատ վաղուցվա խնդիր է սա, և եթե մեկի մեղքը գցենք մյուսի վրա, կդադարենք օբյեկտիվ և արդար լինելուց:

-Այս պատերազմի ընթացքում փոխվեց ԱԱԾ պետ՝ հեղափոխությունից հետո արդեն 5-րդ տնօրենն է նշանակվում: Այս պայմաններում այդ կառույցը կարո՞ղ է պատերազմի հետ կապված հանգամանքները քննել, օբյեկտիվ փաստեր տրամադրել:

-Կարծում եմ՝ ոչ: Բազմաթիվ գործեր ունենք, որոնց ճակատագիրն այդպես էլ լուծում չի ստացել, այդ գործերով այս ռազմաքաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, որոնց հարցաքննության հետ կապված անգամ խնդիրներ են եղել, ուր մնաց մեղադրանքներ առաջադրվեն… Աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մեկուկես տարի գործը լսվել է (Ռ. Քոչարյանի և մյուսների– խմբ․) բայց մեղադրական եզրակացություն չի հրապարակվել: Վատ բաներում առաջին տեղում ենք: Ես երբևէ չեմ լսել, որ ԱԱԾ պետը համակարգից դուրս գա և հայտնվի հանրահավաքում, զբաղվի քաղաքականությամբ և կանգնի այն ուժերի կողքին, որոնց մեղքն ապացուցելու համար փաստեր պիտի հավաքեր: Արտահոսքեր են եղել, և մեղադրանք առաջադրելուց առաջ մարդիկ Հայաստանից փախել են, այդպիսի պատահականություն չի լինում: Այդ ամեն ինչը մեր երկիրը թուլացրել է, և եթե երկրում արդարադատության մակարդակը տասնյակ տարիներ այս վիճակում է, այլ ոլորտներից այլ բան չպետք է սպասել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան