Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետին և երեք նախարարների

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով Լիբանանի նախկին վարչապետ Հասան Դիաբը և ֆինանսների, տրանսպորտի ու հանրային հարցերի նախկին նախարարները կհրավիրվեն հարցաքննության: Այս մասին հայտնում է Naharnet-ը՝ վկայակոչելով քննիչ հանձնաժողովում սեփական աղբյուրին, որը գլխավորում է դատավոր Ֆադի Սավվան:

Նրա խոսքով՝ Դիաբը և երեք նախկին նախարարները՝ Հասան Խալիլը, Յուսեֆ Ֆենիանոսը և Ղազի Զուիտերը, մեղադրվում են «հանցավոր անփութության մեջ, ինչը հանգեցրել է ողբերգության և մարդկային զոհերի»:

Հետաքննությունը հաստատել էր, որ կասկածյալները մի քանի գրավոր ծանուցում են ստացել՝ նախազգուշացումով՝ չհետաձգել ամոնիումի նիտրատի թափոնների վերացումը», ինչն էլ, ըստ իշխանությունների, պայթյունի պատճառն է եղել:

«Նրանք նաև անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել՝ ավերիչ պայթյունից խուսափելու համար»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հզորությունը կազմել էր 1500 տոննա տրոտիլ: Պայթյունի ալիքը ոչնչացրեց և վնասել է քաղաքի ներսում և հեռավոր արվարձաններում գտնվող հազարավոր տներ, զոհվել է 200 մարդ, վիրավորվել՝ 6,5 հազարը, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթևան:

Տաթև Ֆռանգյան