Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, նրա ամեն օր մնալը վնաս է մեր ինքնիշխանությանը. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Վարչապետը բացարձակ չի տիրապետում իրավիճակին, թե ինչ է կատարվում երկրում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը չասաց, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել, այլ միայն ակնարկներ եղան այն մասին, որ հնարավորություն կա արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Փաշինյանը կրկին փորձում է դաշտը բաժանել «սևի և սպիտակի»՝ եթե մենք գնում ենք, նախկիններն են վերադառնում՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի: Սա էր նրա միակ արդարացումը, թե ինչու պետք է ինքը մնալ: Նա շարունակում է երկիրը բաժան -բաժան անելու, հանրությանը միմյանց դեմ լարելու, «սև ու սպիտակի» բաժանելով՝ մասնատելու քաղաքականությունը: Սա ուղղակի անթույլատրելի է:

Մենք դրա լուծումն առաջարկել ենք. մենք առաջարկում ենք Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Միայն նրա շուրջ կարող են համախմբվել բոլորը, միայն նրա շուրջ կարող է ստեղծվել հասարակական համերաշխություն: Եվ մենք ասում ենք, որ պետք է պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորվի, որը միակ գրավականն է, որ ստեղծված ծանր քաոսից երկիրը կարող է դուրս բերել: Իսկ այսօր նոր ընտրությունների գնալը հերթական արկածախնդրությունը կարող ենք համարել»,- նշեց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: