Թուրքիան ջիհադիստների տուրիստական գործակալն է․ Հունաստանի ԱԳ նախարար

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանում «հանգստության խաթարողն» ու «ջիհադիստների տուրիստական գործակալը», և այս ամենին պետք է ընդդիմանալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ամմանում տեղի ունեցած Հունաստանի, Կիպրոսի ու Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից։

«Թուրքիայի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից, և դրանք, ցավոք, ապակայունացնում են տարածաշրջանը և սպառնում ուժի կիրառմամբ։ Թուրքիան Հունաստանին սպառնացել է պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխանության իրավունքի համաձայն ու իր տարածքային ջրերն ընդլայնի մինչև 12 ծովային մղոն։ Ներգաղթյալներին որպես քաղաքականության գործիք օգտագործելով, քարոզչություն և կեղծ լուրեր տարածելով, անվտանգության խնդիրը սրելով, ջիհադիստներին Լիբիայից Կովկաս տեղափոխելով, ես դա անվանում եմ ջիհադիստների համար զբոսաշրջային գործակալություն, Անկարան խաղաղության և տարածաշրջանում կայունության համար սպառնալիքներ է ստեղծում»,- հայտարարել է Նիկոս Դենդիասը։

Տաթև Ֆռանգյան