Միամի՞տ եք, ժողովուրդ, սա բան չի փոխելու. Մարուքյանը՝ կուսակցությունների մասին օրենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, այն որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ, որովհետև մենք ուզում ենք ամբողջ վիճակից մի ֆրագմենտի մի երկու դրույթ փոխել: Այս մասին ԱԺ նիստում Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Միամիտ եք ժողովուրդ, ի՞նչ կուսակցությունների մասին օրենք: Մի հատ նայեք՝ ինչպես են այսօր Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են «բլոկ» անել այսինչ մարդուն, ցույց չտալ նրան: Վերջ, կուսակցության մասին օրենքն ի՞նչ պիտի անի: Քաղաքական համակարգը ո՞նց եք առողջացնելու: Փողով… փող ծախսենք, էս մեկին դարձնենք հերոս, մեկին դարձնենք դավաճան: Կուսակցությունների մասին օրենքով դրա դեմը ո՞նց եք առնելու:

Մի բան գրե՞լ եք դրա մասին: Օրինակ՝ գրե՞լ եք, որ պառլամենտական ուժին հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող չլուսաբանել: Չեք գրել չէ՞: Առաջարկում եմ՝ գրեք, որովհետև քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, հիվանդ էլ մնաց: Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և այդ հիվանդ համակարգով գնում ենք արտահերթ ընտրությունների: Եվ մեզ թվում է, որ այս օրենքը փոխենք՝ արդար ընտրություններ են լինելու: Մենք գիտենք, թե էս օրենքն է կուսակցություններն առողջացնելու, մինչդեռ ով մի տեղից 1 մլն է գտել, կուսակցություն է բացում», – նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: