Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող կազմակերպությունների նկատմամբ․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

«Կուսակցությունները պետք է ոչ թե սպառնալիքների աղբյուր լինեն, այլ հակառակը` պետք է ապահովեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը»,- Ազգային ժողովում Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Սակայն դրա համար կուսակցություններն իրենք իրենց ներսում պետք է ժողովրդավար լինեն ներքին հակակշիռների մեխանիզմով: Քանի՞ այդպիսի ուժ գիտեք»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` հարցերի հարցն այն է, թե ովքեր պետք է իրավունք ստանան մասնակցելու ընտրություններին և վճռելու ազգի և պետության ճակատագիրը: «Այս հարցը պետք է դառնար այս օրենքի քննարկման հիմնական առարկան: Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: ՀՀ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունը զավթելու համար նախ պետք է զավթել կուսակցության իշխանությունը: Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը իր հավատարիմ օլիգարխների հետ: Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը իշխանության մաս կազմելուց հետո իր ավտորիտար և ոչ ժողովրդավար կառուցվածքը անպայման պիտի տարածեր ամբողջ պետության և տնտեսության վրա: Սրա համար մեր երկիրը շատ թանկ գին է վճարել»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: