«Նախարարությունը պայմանավորվածությունը խախտեց»․ աջ ղեկով մեքենաների վարորդներ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Աջ ղեկով մեքենաների վարորդներն իրենց առաջարկություններով Կառավարության շենքի դիմաց էին․ «Մեզ ասում են, որ վերահաշվառման արգելքը հանվել է, մենք ասում ենք պատրաստ ենք բանակցել, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ պետք է մեր առաջարկությունները ներկայացնենք, բայց մինչ այդ պայմանավորվածությունը խախտեցին։ Մենք երեք նախագծեր ենք բերել, որն այժմ կներկայացնենք Կառավարությանը ու կսպասենք պատասխանի»,- նշեցին նրանք։

Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ որոշման նախագիծը չի հանվի, քանի որ Հայաստանում երթևեկությունն աջակողմյան է։ Լրագրողների հարցին՝ որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ եք պնդում, Ղազարյանը պատասխանեց՝ ոչ, ես Կառավարության ներկայացուցիչ եմ։

Նախաձեռնության անդամները նշեցին՝ իրենց հետագա քայլերը կախված են Կառավարության որոշումից, իրենց ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ակցիային իրենց նախաձեռնությունից մասնակիցներ չեն եղել․ «Իրենք ուղղակի մարդիկ են, ովքեր մասնակցել են մեր բողոքի ակցիաներին։ Երբ որոշումն արդեն ընդունվել է, էլ ինչ առաջարկությունների մասին է խոսքը»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարությունը հաստատել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով ապրիլի 1–ից սահմանափակվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը և գրանցումը: