ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Վազգեն Մանուկյանը չի կարող լինել անցումային կառավարության ղեկավար․ Անահիտ Թարխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Ակնհայտ է, որ կապիտուլյացիա ստորագրած վարչապետը չի կարող կառավարել երկիրը, բայց հարց է ծագում՝ երբ պետք է նա հեռանա՝ վա՞ղը, մյուս տարի՞, թե՞ մեկ տարի հետո։ Ինձ համար ցանկալի կլինի, որ մեկ տարի անց նա դեռ կառավարի, որովհետև 17 կուսակցություններից 3-ը և մնացած 14-ը, որոնք մարդ-նախաձեռնություն են, ներկայացնում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Ես չեմ միանա նրանց։ Հանրությունը շատ մեծ ճանապարհ անցավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, և այսօր նրան հետ հրավիրելն ինձ համար անընդունելի է»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանը պետք է հեռանա հանգիստ ձևով, սահմանադրական ճանապարհով․ «Երկու ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», պետք է վայր դնեն մանդատները և նոր ընտրություններ կազմակերպվեն։ Եթե հիմա ընտրելու լինենք 17 կուսակցությունների ու Փաշինյանի միջև, ըստ իս, Փաշինյանը պետք է մնա։ Իսկ եթե նոր իրավիճակ ենք ուզում, պետք է չէ մարդկանց հանել փողոցներ, դրան պետք է հասնել օրինական ճանապարհով»։

Անահիտ Թարխանյանը կարծիք է հայտնում նաև 17 ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուի մասին։

«Վազգեն Մանուկյանը չի կարող լինել անցումային կառավարության ղեկավար։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Հանրային խորհուրդը, որը ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Մենք չտեսանք այդ խորհրդի նպատակը, մտավորականների հնարավորություններն ու պոտենցիալը սառեցվեց»,- ասում է նա։
Անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայր դնի լիազորությունները, մեր զրուցակիցը շեշտում է․ «Ես կուզենայի կաթողիկոսից լսել՝ ում է նա առաջարկում Փաշինյանի փոխարեն՝ Դուք սատարում եք 17 կուսակցությունների՞ն, Վազգեն Մանուկյանի՞ն։ Պատգամը կա, լուծումը՝ չկա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան