ՀՔԾ աշխատակիցները մասնակցել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման թեմայով քննարկմանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները 2020 թ. դեկտեմբերի 5-ից 6-ը մասնակցել են երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի թեմաների վերաբերյալ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, նշելով, որ քննարկվող թեմաները կարևոր ու արդիական են փողերի լվացման և ապօրինի ձեռք բերված գույքը թաքցնելու դեպքերի քննության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակման նպատակով գերմանացի գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Քննարկման ընթացքում փորձագետներն իրենց երկրի օրինակով ներկայացրել են ապօրինի հարստացման և երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը, այդ թվում` միջազգային համագործակցությանն օժանդակող ցանցերի և իրավական փոխօգնության հարցումների հետ կապված աշխատանքների, փողերի լվացմանը նախորդող հանցանքների քննության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել են փողերի լվացման գործնական դեպքերին:

Կողմերը, կարևորելով նման քննարկումների արդյունավետությունն ու բարձրացված հարցերի արդիականությունը, հույս են հայտնել, որ գործընկերային հարաբերությունների խորացմանը միտված հանդիպումներն ու փորձի փոխանակումը կշարունակվի նաև առաջիկայում: