Դեպքից անցել է ուղիղ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը. փաստաբան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ:

Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110րդ հոդվածի հատկանիշներով /Ինքնասպանության հասցնելը/:

Նշված քրեական գործի ընթացքում ներկայացրել ենք բազմաթիվ միջնորդություններ՝ ենթադրյալ մեղավորների հայտնաբերման ու Արսենի մահվան իրական հանգամանքներիբացահայտման վերաբերյալ:

Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէտեղաշարժ դեռևս չկա։

Ավելի՛ն, բացարկ ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որի արդյունքում գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳքննության վարչություն:

Ավելի՛ն, Արսենի հոր՝ Արթուր Մխիթարյանի հետ հանդիպել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու զինվորական դատախազին:

Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ իմ կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ,միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էականտեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունըերբևէ կբացահայտվի։

Վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կրկին անգամ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի վարույթն այլ մարմնի հանձնարարելու համար, ինչը բավարարվել է, և գործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությանը:

Եվ ի՞նչ… Այսօր ստացվել է քննիչի ծանուցումը, որից պարզ է դարձել հետևյալը.

Դեռևս հինգ ամիս առաջ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՛՛Հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին՛՛, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո՛՛ ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հոգեբուժական հանձնաժողովի փորձագետներին:

Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի կողմից 2017թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է գրություն, որ փորձաքննությունը կարող է կատարվել միայն 2018թ. ապրիլ ամսից հետո:

Քննիչին այլ բան չի մնացել, քան նշանակել նոր փորձաքննություն՝ այն հանձնարարելով այլ մասնագիտական հիմնարկների:

Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակելը, հնարավոր չէ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ 5 ամիս ժամանակ վատնելուց հետո կրկին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին, որի արդյունքները, Աստված գիտե, թե երբ կստացվեն:

Արդյունքում, այսպիսի անպատասխանատու վարքագծի դրսևորման պայմաններում ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն այս համակարգի նկատմամբ:

Վերջիվերջո, խոսքը զինվորի ողբերգական մահվան մասին է:

Այսպիսի իմիջիալյոց, գործի նկատմամբ մատների արանքով նայելու տխրահռչակ գործելակերպը մարդկանց մոտ ծնում է օբյեկտիվ դժգոհություն, ավելին՝ մարդիկ սկսում են ոչ միան չհավատալ, այլև արձանագրել, որ այստեղ միտում ու շահագրգռվածությոն կա՝ գործը չբացահայտելու:

Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ արդեն իսկ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։

Կորցնելով իրենց որդուն՝ նրա ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։

Այդ նպատակով էլ հենց իրենց
բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։

Այսպիսի գործելակերպով Դուք միայն հիմնավորում եք, որ այս գործի նկատմամբ ցուցաբերում եք  անպատասխանատու մոտեցում, և Ձեր համար զինվորի ողբերգական մահը գրոշի արժեք չունի:

 

Բացահայտե՛ք Արսենի մահվան հանգամանքները, և պատժե՛ք բոլոր մեղավորներին, պարոնա՛յք…

 

Հարգանքով՝

փաստաբան Նորայր Նորիկյան