Կառավարությունն «ուզում է փրկել իրավական համակարգի 45 գուրուներին». թեժ քննարկում խորհրդարանում

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունը ցույց է տալիս «պետական կառավարման համակարգի անլրջությունը»: Այս մասին ԱԺ կենտրոնական ամբիոնից իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն իր փաստարկի հիմնավորումներն էլ ներկայացրեց նախագծից. «2014 թվականին մենք ընդունել ենք մի օրենքի նախագիծ, հիմա ուզում ենք ձևակերպումը փոխել: Կառավարությունը որպես հիմնավորում տեսնենք ինչ է ասում. սույն իրավակարգավորումը հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ դատախազության, ՀՔԾ-ի և Քննչական կոմիտեի համակարգում երկարամյա փորձ ունեցող արհեստավարժ բազմաթիվ դատախազներ իրենց կենսաթոշակը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին, քանի որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017-ի հուլիսի 1-ից»,- ընթերցեց Փաշինյանը:

Պատգամավորը եզրակացրեց «բազմաթիվ արհեստավարժ մարդիկ» աշխատանքից ազատման դիմում են գրել, որպեսզի բարձր կենսաթոշակ ստանան. «Հիմա տեսեք, Կառավարությունը նախագիծը բերել է, խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկելու, որի արդյունքում, իրենց ասելով, իրավական համակարգի իր «առաջամարտիկներից ու ռահվիրաներից» զրկվել է, հիմա նույն խորհրդարանական մեծամասնությունն ու Կառավարությունը նույն կրքով եկել ասում է, որ 45 հոգի գուրու է մնացել պետական կառավարման համակարգում, եկեք այդ 45 հոգուն փրկեք»,- հեգնեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ 2014-ին ընդունված նախագծի ժամանակ իշխող ուժի գործող պատգամավորներից շատերը կրկին պատգամավոր էին, մյուս կեսն էլ` գործադիրի անդամ, ապա մատնացույց անելով դահլիճում նստած նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ասաց. «Որոշ պատգամավորներ, եթե հիշողությունս չի դավաճանում, գլխավոր դատախազ են եղել, սա է ամբողջ ճշմարտությունը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ մանրամասնեց, որ նշված կատեգորիայի անձանց համար բարձր աշխատավարձը երաշխիք է, որ վերջիններս լինեն անաչառ ու անկողմնակալ: «Պատկերավոր ասած, այս բարձր կենսաթոշակի շահառուն արդար դատաքննության իրավունքն է, և անհրաժեշտ է, որ այսօր ունենանք բարձր կենսաթոշակ»,-ասաց նա` նկատելով, որ 2014-ի անարդյունավետ կառավարման պատճառով է Կառավարությունը նման նախագծեր ներկայացրել:

«Ի՞նչ է նշանակում անարդյունավետ կառավարում, եթե ոչ կոռուպցիա, անարդյունավետ կառավարում է չէ՞ եղել, մենք կորցրել ենք բարձրորակ մասնագետների»,- նկատեց պատգամավորը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ այն խնդրին, որ անցնող 10 տարիների ընթացքում դատաիրավական համակարգում «կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել»:

«Դալանում բռնելով մի դատավորի ու այդ շոուն ցուցադրելով հեռուստատեսությամբ, մեզանից որևէ մեկին չեք համոզի, որ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազել են: «Ծառուկյան» դաշինքը պիտի քննարկի այս գլոբալ քաղաքականության հարցը, իմա՞ստ ունի այդ մարդկանց տալ 1 միլիոն 800000 ախատավարձ, հետո ջերմոցային պայմաններ ստեղծել, օրենքի կետը 2014 թվականից տանել 2017, որպեսզի համակարգի «պրոֆեսիոնալները» հանկարծ չնեղանան ու չլքեն համակարգը»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր ելույթում նկատեց, որ այս նախագծերով սահմանվում է, որ կա «արտոնյալների որոշակի խումբ, որը ստանալու է բարձր կենսաթոշակ». «Բյուջեն անհամաչափ է բաշխված. պատգամավորների, Կառավարության աշխատողների, վարչապետի դեպքում չկան նման կենսաթոշակներ: Այս ամենը նաև գլոբալ կոնտեքստում պետք է քննարկել: Պետք է քննարկել նաև այլ պետական աշխատողների կենսաթոշակի հարցը, որովհետև իրոք անհամաչափություն է ստացվում»:

Վիճելի նախագծերի մասին ելույթով հանդես եկավ նաև նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Երբ այս օրենքը 2013-ի դեկտեմբերին ընդունվեց, լուրջ խնդիրներ առաջացրեց. արդյունքում 20 աշխատանքային տարին լրացած սուբյեկտները համատարած գնում էին թոշակի, և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի բարձր գումար էր ստանում, քան այդ պահին պաշտոնավարող սուբյեկտը, աբսուրդ: Կոնցեպցիան խախտվեց: Մենք բոլորս խոսում ենք բարձր կենսաթոշակի մասին, բայց ես ավելի շատ կխոսեի սոցիալական ապահովության կայունության մասին, որը անհրաժեշտ է պետական ծառայողի: Պատկերացրեք քննիչի, դատախազի, որը չունի սոցիալական ապահովության երաշխիք, իր գործունեությունը, տիկին Զոհրաբյան, դառնում է կոռուպցիոն ռիսկի գոտում գտնվող»,-մանրամասնեց Գևորգ Կոստանյանը: