Սպորտի վաստակավոր դահիճը. ես կհաղթեմ քեզ անհավասար պայքարում

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Անատոլի Եմելյանովիչ Սլիվկո. պարզապես մտապահեք այս երեք բառերը.

Միգուցե, շատերս կարծում ենք ՝ մարդասպանները ինչ-որ յուրահատուկ տարբերանշան ունեն:
Թվում է, թե նրանք ապրում են անմարդաբնակ կղզիներում, ջունգլիներում, տափաստաններում. ամենուրեք, բացի մեր կողքին լինելուց:
Քչերն եմ մտածում, որ իրենց հարևանը, բարեկամը կամ ընկերը կարող է սոցիոպատ լինել: Նման մարդիկ հազվադեպ են արտաքնապես տարբերվում մյուսներից և այստեղ է ամբողջ գաղտնիքը:

Իսկ ամեն ինչ սկսվեց պատերազմից, շարունակվեց սպորտով և ավարտվեց պատերազմով.

Անատոլի Սլիվկո

Երկրորդ համաշխարհային պատերազմների օրերն էին:

Փոքրիկ Անատոլիի հայրը և մայրը ռազմաճակատում պայքարում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ, իսկ կապուտաչյա մանկան խնամքը վստահված էր նրա զառամյալ տատիկին:

Դեռ վաղ տարիքից Անատոլին աչքի էր ընկնում իր ամաչկոտությամբ և անինքնավստահությամբ:

Հասակակից երեխաների հետ շփման բացակայությունը բացատրվում էր ծանր պատերազմական ժամանակներով, քանի որ ծնողները խուսափում էին երեխաներին առանց հսկողության թողնելուց:

Անատոլին իր ամբողջ ժամանակը ծախսում էր «միայնակ զինվոր» խաղալով:

Հայրիկի կողմից պատրաստված այդ խաղալիքը դարձել էր նրա միակ և հավատարիմ ուղեկիցը, սակայն, 1944 թվականին սեպտեմբերի 14-ին նույնիսկ այդ զինվորը չփրկեց Անատոլիի ընկերոջը:

Հիտլերյան զորքը մտավ նրա հայրենի գյուղ և սկսեց կոտորել բոլորին ՝ մեծ, թե փոքր: Գյուղացիներից ոմանք կարողացան փախչել, որոնց թվում էր նաև մեր այսօրվա հերոսը, բայց մինչ այդ նա մի սարսափելի տեսարանի ականատես եղավ:

Գերմանացի զինվորը գնդակահարեց նրա ընկերոջը. փոքրիկի արյան մի քանի կաթիլներ հայտնվեցին զինվորի կոշիկի վրա, որոնք ֆաշիստ զինվորականը մաքրեց անպաշտպան երեխայի վրա:

Այս դրվագը մեծ ազդեցություն ունեցավ սպորտի ապագա վաստակավոր գործչի վրա:

Լեռնադահուկային սպորտով Անատոլի Սլիվկոն սկսեց զբաղվել 50-ական թվականներին:

Նա հանդիսանում էր խորհրդային միության ամենատաղանդավոր դահուկորդներից մեկը: Միութենական մրցաշարերում տարած հաղթանակներից հետո, նա մեծ համբավ ձեռք բերեց Նովոչերկասկ քաղաքում և նշանակվեց լեռնադահուկային տուրիզմի գլխավոր պատասխանատու: Սլիվկոն պետք է զբաղվեր երիտասարդ պիոներների սպորտային պատրաստվածությամբ:

Ինչպես ասում են ՝ կյանքն ընթանում էր իր հունով, սակայն, եկավ 1961 թվականը և սպորտի վաստակավոր վարպետ Սլիվկոն ականատես եղավ իր կյանքի երկրորդ ահասարսուռ դրվագին:

Մոտոցիկլիստներից մեկը կորցնելով կառավարումը, վրաերթի էր ենթարկել սպորտային բազայում մարզվող պիոներներից մեկին: Մոտակայքում գտնվող Սլիվկոն փորձել էր արհեստական շնչառության միջոցով փրկել պատանուն, սակայն…

Տարիներն անցնում էին, սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ Անատոլի Սլիվկոն կրթում էր լեռնադահուկորդների նոր սերունդ. կարծես թե ոչ մի հետաքրքիր բան, բայց ուշադրություն դարձրեք այս նամակին.

«Հարգելի ընկեր, սխրանք գործելու ժամանակն է: Քեզ բախտ է վիճակվել մասնակցել կառավարության կողմից ֆինանսավորվող մի գիտափորձի, որի արդյունքները պետք է պահվեն լիակատար գաղտնիության մեջ: Սա կլինի մեր փոքրիկ գաղտնիքն, ինչպես պարտիզանական պատերազմում»:

Այսպիսի բովանդակությամբ նամակներ, սպորտի վաստակավոր վարպետն ուղարկում էր իր վարժարանում սովորող պատանիներին:

Ի՞նչ էր լինում հետո. կպատմեմ, եթե պնդում եք:

 

Բացվում էր վարժարանի նկուղի դուռը, պատանի պիոները մտնում էր մի տարօրինակ սենյակ և դուռը փակվում էր: Եվ այսպես 44 անգամ:

Իսկ թե ինչ էր կատարվում ներսում, չեն կարողանա նկարագրել նույնիսկ հոլիվուդյան սարսափ ֆիլմերի սցենարիստները:

Պարաններ, կտրող գործիքներ, հակագազեր, ծծմբաթթվով լի լոգարաններ… սա միայն փոքր ցանկն է այն ամենից, որն իր «գիտափորձերի» ընթացքում օգտագործում էր Սլիվկոն:

 

Սլիվկոյի ընտանիքը

Սոցիոպատները էմպաթիա (կարեկցանք) չեն ցուցաբերում իրենց զոհերի նկատմամբ: Այս ճշմարտությունը հայտնի է գիտությանը, բայց Անատոլի Սլիվկոյի արարքներն անցնում են գիտական տեսակավորման բոլոր աստիճանները:

Պատանիները ենթարկվում էին սեռական բռնության, ապա անդամահատվում ՝ տեղ զբաղեցնելով մոլագարի «նվաճած մրցանակների» պահարանում:

Ավելի քան 20 տարիների ընթացքում, Սլիվկոն իր ցնորված երազանքներն էր իրականացնում  Նովոչերկասկ քաղաքի լեռնադահուկային ավանում:

Այդ ընթացքում նա բազմիցս արժանացավ միութենական ամենաբարձր գովասանագրերի: Դրանցից մեկում ասվում էր.

«Ընկեր Սլիվկոն, իր մեծ ներդրումն է ունենում պատանիների հոգևոր և ֆիզիկական դաստիարակության մեջ: Նրա անձնվեր գործունեությունը սերունդներ է կրթում: Այսպիսի մարդիկ են պատմություն կերտում»:

Վերջին տողերի հետ չի կարելի չհամաձայնվել, Անատոլի Եմելյանովիչ Սլիվկոն կերտում էր իր պատմությունը, որը շաղախված էր արյունով:

1986 թվականին ոստիկաններն իրենց ուշադրությունը սևեռեցին այն հանգամանքի վրա, որ բոլոր պատանիներն անհետանում են սպորտային բազայի տարածքից (ցավալի է, որ դրա համար տարիներ պահանջվեցին):

Գարնանային մի օր, հատուկ ջոկատայինները ներխուժեցին սպորտային բազայի նկուղ և հայտնաբերեցին Սլիվկոյին ՝ հերթական «գիտափորձն» իրականացնելիս:

Նրա դատավարությունը տևեց երեք տարի և ավարտվեց մահապատժով, որն էլ իրականացվեց գլխից կրակոցով:

Վերջին խոսքի ընթացքում, Սլիվկոյին մեկ հարց տվեցին, ինչու՞

«Չգիտեմ, ինձ պարզապես դուր է գալիս հոսող արյունը: Առաջին անգամ այն տեսա 1944-ին, երբ ֆաշիստ զինվորականը գնդակահարեց իմ ընկերոջը և կոշիկները սրբեց նրա վրա:

Այդ պահին ենթագիտակցորեն հասկացա, որ ուզում եմ նույնն անել: Ես նախընտրում եմ անհավասար պայքարը:

Աշխարհում չկա ավելի հրաշալի բան, քան դիակի հետ խաղալն է»:

Դժվար է այս ամենից հետո բառեր գտնել….

Իհարկե, Սլիվկոյի ոճիրները սահմռկեցուցիչ են, բայց ոչ պակաս ապշեցնող է նրան շրջապատող մարդկանց պահվածքը, ովքեր անուշադրության էին մատնում մարզաբազայում գտնվող պատանիների բոլոր վկայությունները:

Այդ ամենը նրանք բացատրում էին պիոներական շարժման հեղինակությանը չվնասելու ցանկությամբ:

Armsport.am