«Հայաստան» հիմնադրամի վերջին շաբաթների գործունեությունն ուղղված է եղել մեղմելու մարդասիրական աղետը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավել հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» հիմնադրամը:

«Առաջին անհետաձգելի օգնությունը այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

Սոցիալական աջակցության ևս մեկ ծրագիր. տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են և շարունակում են ստանալ 68 հազար դրամ և ավել միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 80–100 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերի բարելավումն ու զարգացումը Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից է: Ս.թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր Հիմնադրամը առողջապահական համակարգին է տրամադրել 63,301,140 ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև 201,390,000 ՀՀ դրամի 15 շտապօգնության մեքենա:

Ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար Հիմնադրամն արցախցի ընտանիքներին մինչ օրս տրամադրել է հազարավոր վառարաններ, 5լ. գազի բալոններ և էլեկտրական տաքացուցիչներ, 100-ից ավել դիզելային գեներատորներով են ապահովվել Արցախի մի շարք հոսանքազրկված գյուղեր: Առաջիկա շաբաթվա ընթացքում գեներատորների ևս մի խմբաքանակ կհասնի Արցախ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ: Շուտով կենտրոնին կտրամադրվի մեծ քանակով հավելյալ բժշկական սարքավորումներ և դեղորայք:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ շարունակական օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված ընտանիքներին: Եվս մեկ նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ կստանան շուրջ 7500 ընտանիք։

Հիմնադրամը կտրամադրի կացարաններ Շուշիից տեղահանված շուրջ 50 ընտանիքների, որոնք գտնվում են հատկապես ծանր սոցիալական վիճակում և պատերազմի օրերից սկսած ժամանակավոր բնակվում էին հյուրանոցներում և ապաստարաններում:

Գորիս համայնքի նախակրթարաններում ներկայումս ժամանակավոր ապաստան են գտել Արցախից տեղահանված բնակիչներ, որոնց մեծամասնությունը կանայք են, տարեցներ և երեխաներ։ Որպես ապաստարան հանդիսացող երկու նախակրթարաններում, սակայն, բացակայում է ջեռուցման համակարգը, իսկ կահույքը հարմարեցված չէ մեծահասկաներին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որի նպատակն է նշված երկու մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացումը և 100 մահճակալ/անկողինների ձեռք բերումը։ Ծրագրի արդյունքում կլուծվի Գորիսի երկու մանկապարտեզներում ապաստանած առնվազն 350 արցախցու կացարանների ջերմության, տաք ջրի ապահովման և գիշերակացի խնդիրները:

Ծրագրերը շարունակական են, և հետպատերազմյան շրջանում կարևոր է անհապաղ արձագանքը ամեն օր ծագող բազմաթիվ խնդիրներին, որի շնորհիվ է, որ հնարավոր կլինի մեղմել մարդասիրական աղետը»,-ասված է հաղորդագրության մեջ: