Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ. «Արմենպրես»

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներ: Այդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ: