Լեռնային Ղարաբաղ․ այսպես կարող է սկսվել Կովկասյան հաջորդ պատերազմը․ The National Interest  

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Զենքերը լռել են, ռուս խաղաղապահները բաժանել են հայերին ու ադրբեջանցիներին, պաշտպանում en հայկական հնագույն վանքերը, որ ադրբեջանցի զինվորներն ու սիրիացի վարձկանները դրանք չավերեն։ Հրադադարին հետևող համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնն էլ շուտով կսկսի գործել։ Միաժամանակ, Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի դիվանագետները փորձում են նորից դիվանագիտական պրոցես սկսել, որն ընդհատվել էր, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի աջակցությամբ անսպասելի հարձակվեցին Արցախի վրա։ Այս մասին գրում է The National Interest պարբերականը։

Հոդվածագրի համաձայն՝ թվում է, թե պատերազմն ավարտվել է, բայց արևմտյան դիվանագետները պետք է զգույշ լինեն, քանի որ Լաչինի միջանցքի գործունեության պայմանները լիովին որոշված չեն, երթուղին վտանգավոր է մնում խաղաղ բնակիչների համար՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը։

Ըստ հրապարակման՝ Լաչինը, սակայն, գլխավոր խնդիրը չէ։ Նոյեմբերին 10-ին կնքված հրադադարի փաստաթղթում կետ կա, որը կարող է նոր պատերազմի սերմեր ցանել։ Խոսքը, ըստ հոդվածագրի, վերջին նախադասության մասին է՝ «ՀՀ-ն ապահովում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ կազմակերպելով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների տեղափոխման անվտանգությունը երկու ուղղություններով»։

Հոդվածագիրը նշում է, որ այստեղ երկու խնդիր կա․ առաջինը՝ Ադրբեջանի երկու հատվածները միավորող կապը, որը բաժանվում է Հայաստանով։ Ենթադրվում է, որ այն ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով չի սահմանափակվի։ Երկրորդ խնդիրը թուրքական բեռնատարների շարժն է, որոնք կօգտագործեն նոր երթուղին՝ Ադրբեջանում թուրքական ազդեցությունը մեծացնելու համար, ինչպես նաև կընդլայնեն տնտեսական ու մշակութային կապերը Կենտրոնական Ասիայի հետ։

«Արդյո՞ք երթևեկությունը կգնա նորմալ ռեժիմով։ Եթե դիպուկահարը, ասենք, սպանի թուրքական բեռնատարի վարորդին, Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրի Հայաստանին և պահանջի բուֆերային գոտի՝ անվտանգ երթևեկության համար։ Այս սցենարը մտածված չէ։ Շատ հաճախ են Թուրքիային ներսում տարբեր տարրեր ճգնաժամեր ստեղծում, որն Անկարան փորձում է օգտագործել իր շահերի համար»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ Էրդողանին արդեն հաջողվել է նոր տարածքներ ձեռք բերել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար բուֆերային գոտիներ պահանջելով, և հիմա էլ կուզենա նույն մարտավարությունն օգտագործել։

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ ոչ մի հայկական կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ ընդդիմադիր գործիչ չի համաձայնի թուրքական վերջնագրի հետ։ Ցանկացած բուֆերային գոտու պահանջ կմասնատի Հայաստանը։ Հայ զինվորականները, սակայն, չեն համեմատվի Թուրքիայի հետ՝ ո՛չ ռազմական տեխնիկայով, ո՛չ էլ թվաքանակով։ Նման սցենարում միակ անկանխատեսելի գործոնը Ռուսաստանն է, բայց նախորդ ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է Ռուսաստանի հանդեպ նրա վախին։

Ըստ The National Interest-ի՝ պարզ ասած, ԱՄՆ-ն շատ հաճախ նախընտրում է շաշկի խաղալ, մինչ մյուս երկրները՝ շախմատ։ Ժամանակն է, որ Վաշինգտոնը, Փարիզը և միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները մտածեն մի քանի քայլ առաջ, կանխատեսեն մյուս պատերազմը Կովկասում և նույնիսկ կանխարգելեն այն։  Միգուցե, ամենահեշտ լուծումը թուրքական բեռնատարների արգելումն է։ Դիվանագետները գուցե և գնահատում են տիրող լռությունը, բայց պետք է զգույշ լինել, երբ անցած նախադրյալներն ու ընթացիկ իրավիճակը խոսում են այն մասին, որ սա խաղաղության հիմքը չէ, այլ հանդարտություն է՝ ավելի մեծ փոթորիկից առաջ։

Էմմա Չոբանյան