Ինչպես հայկական գյուղմթերքի շուկան արձագանքեց Թուրքիայից ներկրման արգելքի որոշմանը. «Մարդիկ արյան վրա էլ են փող աշխատել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
Բոլորը

Արցախյան պատերազմի ընթացքում՝ սկսած հոկտեմբերի 16-ից, շուրջ 1 ամիս Թուրքիայից Հայաստան գյուղմթերքի ներկրում չի իրականացվել, սակայն նոյեմբերի կեսից թուրքական մրգի ու բանջարեղենի մուտքը մեր երկիր վերսկսվել է գրեթե նույն տեմպերով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից 30-ը Թուրքիայից ներկրվել է 2075 տ պտուղ և մոտ 42.5 տ բանջարեղեն, այդ թվում՝ մանդարին՝ 769 238 կգ, նարինջ՝ 560 939 կգ, կիտրոն՝ 490 529 կգ, նուռ՝ 117 030կգ, թուրինջ՝ 113 731 կգ, տանձ՝ 11 454 կգ, սերկևիլ՝ 9902կգ, ավոկադո՝ 2084 կգ, դդմիկ՝ 4627 կգ, լոլիկ՝ 836 կգ, պղպեղ՝ 4592 կգ, սմբուկ՝ 3975 կգ, վարունգ՝ 1298 կգ:

Արցախում պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունը, հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին որոշեց դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան՝ բացի հումքից։ Մինչ այդ, ըստ պաշտոնյաների, գործարարները պետք է վերադասավորվեն և այլընտրանքային շուկաներ գտնեն:

Եվ այժմ, նախքան արգելքի ուժի մեջ մտնելը, թուրքական պտուղ-բանջարեղենով բեռնված մեքենաների շարժը կրկին ակտիվացել է:

«Անցած տարվա համեմատ մի քիչ ավելի քիչ է ներկրումների քանակը Թուրքիայից բանջարեղենի, քան այս տարի, բայց գրեթե նույնությամբ պահպանվում է: Գրեթե նույն դինամիկան է, որ նկատվել է մնացած տարիներին: Ամսի 1-ից կարգելվի, մենք շատ ուշադիր կլինենք, որպեսզի Թուրքիայից այլևս մեր երկիր որևէ ապրանք չներկրվի»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Թուրքիայից ներկրվող գյուղատնտեսական մթերքի մեծածախ իրացման վայրերից մեկը Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գտնվող շուկան է, որը ժողովրդին առավել հայտնի է «Մեյմանդարի շուկա» անվամբ: Այստեղ վաճառականներն իրենք էլ դեմ են թուրքական մթերքներին, սակայն նշում են, որ դեռևս կան կնքված պայմանագրեր ու նախապես վճարված գումարներ:

«Չենք ուզում, ավելի լավ է չլինի: Մեր թշնամիներն են, ավելի լավ է չլինի: Հիմա պայմանագրեր ունեն, դրա համար գալիս է: Դրանից հետո եթե չգա, ավելի լավ է: Քիչ է, շատ քիչ է, ինչ պայմանագիր ունեն, վճարված փողերով է գալիս, նորերը չկան: Որակը լավն է, ուզում են, բայց պարսկականն ավելի շատ է վաճառվում: Եթե թուրքականը չեն առնում, մնում է, չի սպառվում, գործարարն է վնաս կրում»,- նշեց անհատ ձեռներեց Գագիկ Մարգարյանը:

«Առաջ 3 մեքենա էր գալիս, հիմա 1: Թուրքական մանդարիններ չեն առնում, ամենաշատը պարսկական մանդարիններն են առնում: Թուրքական ապրանքները չեն վաճառվում, ամբողջը թափում ենք, ժողովուրդը չի ուզում, ոչ մեկ չի առնում թուրքական մանդարինները»,- նշեց գյուղատնտեսական շուկայի հսկիչ Արայիկ Միրզոյանը:

Թուրքիայից պտուղ-բանջարեղեն ներկրող տնտեսվարողների անունները պետական կառույցները չեն հրապարակում, միայն նշում են, որ դրանք շատ չեն՝ 5-6-ը: Հայտնի է, որ խոշորագույն ներկրողը «Սպայկա» ընկերությունն է, որը սակայն այդ ապրանքն իրացնում է առավելապես ԵՏՄ երկրներում: Մյուս տնտեսվարողների շարքում հնչեղ անուններ չկան:

«Եթե կա պահանջարկ, ուրեմն միշտ կգտնվեն գործարարներ, որ կօգտվեն ցանկացած իրավիճակից: Մարդիկ արյան վրա էլ են փող աշխատել, այնպես, որ զարմանալի չէ: Եվ առայժմ գործում են օրենքի սահմաններում, աշխատում են փող, անկախ ամեն ինչից»,- մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Թուրքիայից ներկրումների դեպքում Պետական եկամուտների կոմիտեի գործառույթները սահմանափակվում են փաստաթղթերի ստուգմամբ: ՊԵԿ-ից վստահեցնում են՝ մաքսային ձևակերպումների հետ որևէ խնդիր չկա ու չի առաջացել, ցանկացած երկրից բեռնափոխադրող ընկերությունների փաստաթղթերն անցնում են մասնագիտական ստուգման նույն գործընթացը՝ մեծ ճշգրտությամբ և ըստ գործող կարգավորումների։

Գյուղմթերքի անվտանգության խնդիրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում է: Կառույցի ներկայացուցիչը վստահեցնում է՝ ստուգումներն իրականացվում են պատշաճ կերպով:

«Արդեն 2 տարուց ավելի է, որ ՀՀ ներկրվող թուրքական ամբողջ արտադրանքն անցնում է լաբորատոր փորձաքննություն, ՍԱՏՄ-ի հրամանով նաև թունաքիմիկատների ուսումնասիրությունէ կատարվում: Ամբողջ մթերքը, որ ներկրվում է , անվտանգ է, անկախ նրանից, թե որ երկրից է ներկրվում: Ամսի 1-ից որևէ ապրանք չի ներկրվի սննդամթերքի տեսքով»,- նշեց Անուշ Հարությունյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամի կարծիքով՝ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը ազգային անվտանգության տեսակետից օրինաչափ, սակայն մի փոքր ուշացած որոշում է:

«Զարմանալի էր, որ ընդունվեց այսպիսի մեծ հետաձգումով, որովհետև որոշումը պետք է ընդունվեր և միայն ապրանքները, որ դուրս էին եկել Թուրքիայից, դրանց վրա տարածվեր թույլատվությունը, մնացածը պետք էր արգելել ի սկզբանե: Բայց հնարավորություն տվեցին նորից աշխատելու մինչև տարվա վերջ: Պատերազմն ավարտվել է, առայժմ զինադադար է, բայց ապրանքները շարունակում են դեռևս գալ: Այսինքն՝ եթե վաղը մենք հաշտության պայմանագիր կնքեցինք, նորից ամեն ինչ գալո՞ւ է»,- նշեց Գ.Աղաջանյանը:

Թուրքիայից ապրանքների ներմուծման հարցում ամենակարևոր գործոնը, թերևս, ՀՀ քաղաքացին է, որը պարզապես չի գնի այդ երկրի ծագման որևէ արտադրանք: Շուկայի օրենքն է՝ չլինի պահանջարկ, չի լինի առաջարկ: Իսկ որպեսզի չտուժեն ո՛չ սպառողը, ո՛չ բիզնեսը, Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն գործարարներին՝ արագորեն գտնելու այլընտրանքային շուկաներ կամ զարգացնելու տեղականը:

Գայանե Խաչատրյան