Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ. հարցերի ինչ շրջանակ է քննարկվել

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի շուրջ 2 տասնյակ անդամներ Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ միասին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման օրակարգում եղել է մի քանի տասնյակ հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Արցախյան պատերազմի ու դրա արդյունքների ռազմաքաղաքական պատճառներին (մինչև պատերազմն ու դրա ընթացքում Արցախյան խնդրով բանակցային գործընթացում սեղանին դրված առաջարկությունները, Հայկական բանակի սպառազինության, ընդհանուր մոբիլիզացիայի, հրամանատարության, պատերազմի ընթացքում կառավարության ու պաշտպանական գերատեսչությունների իրականացրած հանրային հաղորդակցության, պատերազմի ղեկավարման ու դրանից հետո հետաքննության անհրաժեշտության և առկա բացթողումների վերացման հարցեր), պատերազմից հետո ստեղծված անվտանգային (եռակողմ հայտարարությամբ Հայաստան-Արցախ-Ադրբեջան սահմանազատման գործընթացներ ու անորոշություններ, տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն ու հատկապես Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կամ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ճանապարհային հաղորդակցությանը և այլնին վերաբերող), քաղաքական (ներքաղաքական իրավիճակ, կառավարության փոփոխության, ազգային համաձայնության կառավարության ձևավորման և/կամ արտահերթ ընտրությունների և այլ հարցեր), հումանիտար (ի մասնավորի՝ գերիների և զոհվածների դիերի փոխանակման գործընթացի արագացմանը, դրա զգայունություններին, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներին վերաբերող հարցերը), ձևավորված սոցիալ-տնտեսական հետևանքներին (բյուջեի համապատասխանություն պատերազմի բոլոր հետևանքների վերացմանն ու զարգացման ծրագրերի ներառում), բնականոն հասարակական-տնտեսական կյանքի վերականգնման համար կենսական անհրաժեշտություն համարվող ծրագրերի (արդյունաբերության և հատկապես ռազմարդյունաբերության զարգացում, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի և կառավարության հրապարակած ճանապարհային քարտեզով նախանշված քայլերի իրականացում), ուշացված կամ դեռևս չմեկնարկած բարեփոխումների (մասնավորապես դատական համակարգի, ընտրական օրենսդրության, հանրային կառավարման ու կրթության ոլորտներում), Հայաստանի արտաքին ու միջազգային քաղաքականություններին ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։
Հանդիպմանը մասնակցող ՀԽ գրեթե բոլոր անդամները վերոնշյալ հարցերը բարձրացնելուց զատ հանդես են եկել դրանց լուծմանն ուղղված իրենց դիտարկումներով, քննադատություններով և/կամ առաջարկություններով, ինչին արձագանքել է ՀՀ վարչապետը՝ յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով կառավարության գնահատականներն իրավիճակին՝ տեղեկություններ հայտնելով արվող քայլերի կամ իշխանության ներսում այդ հարցերի լուծման ուղղությամբ ընթացող քննարկումների ու մոտեցումների մասին։

Մտքեր են փոխանակվել ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծման ուղիների, տնտեսական և քաղաքական արմատական վերափոխումների, Կառավարության կադրային քաղաքականության սկզբունքային հարցերի մասին։

Անկախ ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակի հանգուցալուծման որդեգրվելիք ճանապարհից, այդ կապակցությամբ հնչած տարբեր մոտեցումներից (Կառավարության կողմից ճանապարհային քարտեզի իրականացում, թե արտահերթ լուծումներ, որոնցից յուրաքանչյուրն ունի թե՛ ռիսկեր, թե՛ հնարավորություններ)՝ առկա է երկուստեք ըմբռնում, որ բոլոր խնդիրների լուծման համար կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգային ու ներքին միջավայրերի կայունացումը։ Փոխադարձաբար ընդգծվել է ներհասարակական համերաշխության անհրաժեշտությունը, Կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ամրապնդման կարևորությունը։

Հանրային խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարել Կառավարության բարեփոխումների մշակման և իրագործման հարցերում այդ կառույցի փորձագիտական ներուժի օգտագործումը և հասարակության շահառու խմբերի հետ համագործակցությունը։

Հանրային խորհրդի այլ անդամներ մինչ այդ այլ ձևաչափերով ներկա են եղել հանդիպումների ՀՀ վարչապետի հետ, որոնց մասին հանրությունը տեղյակ է Կառավարության տրամադրած հաղորդագրություններից։

 

Հանրային խորհրդի քարտուղարություն