ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Փաշինյանի հիմնավորումների մեջ բացակայում է մարդը, մեղքի զգացումը․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

«Հայաստանում առաջին հերթին պարտվեց հայկական քաղաքական միտքը, որը բացարձակապես չէր համապատասխանում այս ժամանակներին, համապատասխան արժեքային համակարգ մենք չունեինք, այդ համակարգի կենտրոնում մարդը չէր։ Այդ պարտությունը մենք կրում ենք նաև այսօր՝ ռազմական գործողությունների դադարից հետո»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հովհ․Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ մենք այսօր խոսում ենք ամեն ինչի մասին՝ բացի առաջնահերթություններից, կրկնում ենք հարյուր տարի առաջվա սխալները, դասեր չենք քաղում մեր պատմությունից, քանի որ վատ աշակերտ ենք։ Պարոն Բաբայանը շեշտում է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց միայն օրինական ճանապարհով։
«Հուսով եմ՝ գալիք ընտրություններում ավելի շատ կմտածենք, քան կառաջնորդվենք զգացմունքներով, կմտածենք, որ ընտրում ենք երկրի կառավարիչ, այլ ոչ թե փրկիչ, կմտածենք, որ պետք է ընտրենք Ազգային ժողով, որը պետք է ընտրի կառավարություն, այլ ոչ թե կառավարություն, որը պետք է նշանակի Ազգային ժողով՝ որպես իր բոլոր գործողություններիկամակատար»,- նշում է Ռուբեն Բաբայանը։

Թատրոնի տնօրենը կարծիք է հայտնում՝ գուցե հենց այս կառավարությունը, ունենալով լայն զանգվածների աջակցությունը, կարող էր բացատրել ժողովրդին իրավիճակը կամ առանց բացատրելու լուծեր մեր գլխին կախված խնդիրը՝ թեկուզ երկրորդ օրը հրաժարական տալու գնով․ «Այդ դեպքում մենք չէինք ժառանգի Արցախի հետ կապված այս մեծ խնդիրը և չլուծված հարց չէինք փոխանցիհաջորդ սերնդին, մի բան, ինչի համար մեղադրում ենք նախորդ իշխանություններին։ Այս իշխանությունը վախեցավ, որ իրեն կդատապարտեն, կասեն՝ «դավաճան», «հող ծախող», այնինչ հիմա էլ կան այդ պիտակները, բայց չկան մարդիկ, որոնք զոհվեցին․․․Այս իշխանությունը եկավ լուսավոր գաղափարներով, բայց դրանց տերը չդարձավ, շարունակեց նախկինների գաղափարախոսությունը։ Այս իշխանությունը վախեցավ բաց աչքերով նայել իրականությանը, շարունակեց խաբել»։

Նրա դիտարկմամբ՝ վերջին երկու տարում պետության կառավարման ձևը, արժեքային համակարգը չփոխվեց։

Պարոն Բաբայանը շեշտում է՝ եթե երկրի ղեկավարությունը գիտեր՝ հարաբերակցությունն այնպիսին էր, որ մենք պարտվելու ենք և ունենալու ենք մեծ թվով զոհեր, ուրեմն պետք էր անել ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլիներ։

«Ցավոք, Փաշինյանի հիմնավորումների, բացատրությունների մեջ բացակայում է մարդը, իսկ երբ բացակայում է մարդը, բացակայում է նաև մեղքի զգացումը։ Եթե իշխանությունն ունենար մեղքի զգացում, չէր բերի այս պատճառաբանությունները, որոնց մի մասը գուցե արդարացի են, գուցե՝ ոչ։ Այդ արդարացումները զրո են մարդու կյանքի համեմատ»,- ասում է Ռուբեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան