Մովսես Հակոբյանի հայտարարությունը խփում է ամբողջ հանրապետությանը. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ի՞նչ եք արել դուք, որ գոնե այդ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրվեր շատ ավելի շուտ, որ ունենայինք շատ ավելի քիչ զոհեր ու քիչ տարածքային կորուստներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ասյ ահրցին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պատասխանեց.«Նախ ես դիվանագիտական կորպուսի աշխատակից չեմ, որ ինչ-որ բան անեմ, բայց առաջին օրվանից եղել եմ բանակի և իմ ժողովրդի կողքին, ինչ արել եմ՝ հրապարակման ենթակա չէ: Ասում եք՝ անցել է 20 օր, ինչ եք արել: Ադրբեջանին պահանջվեց 25 տարի, որ ինքը հասներ հաջողության ու այդ 20 օրը, որ դուք նշում եք, դա բավարար չէ, որ մարդը մի հատ ստուգարքի պատրաստվի կամ քննության»:

Դիտարկմանը, որ 2,5 տարի իշխանության են եղել, և չգիտեին, որ գալիս են Ղարաբաղի խնդիրը շալակած՝ պատգամավորն արձագանքեց, որ հարցը փակուղի էր մտել վաղուց՝ դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակից. «Դուք ասում եք՝ 20 օր անցել է, ի՞նչ եք արել, նման հարց կարող էր տալ փոքր երեխան»:

Խաչատրյանը վստահեցրեց, որ 2 տարվա ընթացքում բանակում շատ բան է փոխվել, ձեռք են բերվել հակաօդային պաշտպանության միջոցներ, որը երբևէ չի եղել, սննդի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերվել ու բանակում սնունդը ապահովել են նորմալ՝ անգամ պատերազմի օրերին:

Դիտարկմանը, որ այդ ՀՕՊ համակարգերը ձեռք բերվել ժանգոտված վիճակում, Արմեն Խաչատրյանը արձագանքեց «Ես ժանգը չեմ տեսել»:

Անդրադառնալով  ռազմամթերքի ձեռքբերման մասին Մովսես Հակոբյանի հայտարարություններից՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին նրա հայտարարությունները քննարկվում են քրեադատավարական դաշտում ու պետք է պարզվի՝ պետական գաղտնիքի հրապարակումները՝ ճիշտ են, թե ոչ ճիշտ, քրեական պատասխանատվության տարրեր պարունակում են, թե ոչ: «Մովսես Հակոբյանի հայտարարությունը խփում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը և խփում է անվտանգությանը»

Մանրամասները՝ տեսանյութում: