Պետք է շտապ կազմակերպել գերիների ու զոհվածների մարմինների վերադարձի հարցը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ ունեցած ելույթում կարևորել է ռազմագերիների փոխանակման հարցը։

«Վերջին երկու ամիսը հայ ժողովրդի համար դարձել է ագրեսիայի դեմ պայքարի ժամանակաշրջան։ Թուրքիայի, Մերձավոր Արևելքից վարձու ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել ընդդեմ հայ ժողովրդի։ Ինչպես ձեզ հայտնի է՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է կանգնեցնել ռազմական գործողություններն ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված քայլերի շուրջ։ Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ ավարտվել են ռազմական գործողությունները, հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահներ, սակայն մինչ օրս մենք ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ։ Նախևառաջ, դա ռազմագերիների, պատանդների ու զոհվածների աճյունների փոխանակման և անհետ կորածների ճակատագրի հարցը լուծելու խնդիրն է։ Սրանք անհետաձգելի հարցեր են։ Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել գործողությունները այս հարցում։ Ընդ որում, անհրաժեշտ է բացառել բռնության կիրառումը ռազմագերիների ու այլ պատանդների նկատմամբ, ինչպես նաև նրանց ինքնասիրության նվաստացումը։ Երկրորդը՝ պայմանների ստեղծումն է իրենց տուն արցախցիների վերադարձի համար, Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի վերականգնումն է․ մարդիկ պետք է վստահ լինեն, որ անվտանգությունն ապահովված է և կարող են շարունակել ապրել իրենց հողում։ Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ։ Մենք բոլոր ջանքերն ենք թափում՝ մեր հայրենակիցներին աջակցելու ու օգնելու համար։ Բացի այդ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մշակութային ու կրոնական հուշարձանների պահպանման հարցում, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարևորվում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ բացառելով ցանկացած տիպի սադրանքները։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինտենսիվ շփման մեջ է վերոնշյալ խնդիրների լուծման հարցում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ իսկապես հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ընթացքում ծանր շրջան։

«Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ վարչապետը ստիպված են եղել շատ բարդ, բայց հայ ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել։ Այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ, որ անհրաժեշտ որոշումներ էին ու պահանջում էին վարչապետի մեծ անձնական քաջություն։ Սա ակնհայտ է։ Այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք գիտակցում է այդ պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա»,- հայտարարել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան