Լևոն Տեր-Պետրոսյանը խոշոր մտավորական է, բայց իմ վերաբերմունքն իր հանդեպ խիստ բացասական է. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Տարբեր ուժեր, նաև ՀՀ նախագահը խոսել են այն մասին, որ կարող է ստեղծվել անցումային կառավարություն, և հետո, երբ երկրում ավելի կայուն իրավիճակ կլինի, արտահերթ ընտրությունների գնալ: Խոսվում է թեկնածուների մասին և կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտված ղեկավար, պետք է հեռանա:

Կարո՞ղ ենք որպես հաղթանակի սիմվոլ ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, որի պաշտոնավարման տարիներին Հայաստանը հաղթել է պատերազմում, և արդյո՞ք նրա շուրջ կարող են համախմբվել տարբեր քաղաքական ուժերը և ժողովուրդը: Factor.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով այս հարցերին, նշեց. «Այն որ քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի, իշխանությունների հրաժարականը, դրա մեջ կա տրամաբանություն. նրանք գտնում են, որ իշխանությունները ձախողել են և պետք է հեռանան: Ինձ համար զարմանալի է նախագահ Արմեն Սարգսյանի մարտնչող ակտիվիստի պահվածքը: Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և իշխանության գան նոր ուժեր, ապա մեծ է վտանգը և անհանգստությունը, որ այդ ուժերն ընտրությունները կկազմակերպեն հին, «բարի» մեթոդներով: Եթե այդպես չէ, ապա նրանց այդ շտապողականությունն անիմաստ է…

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես նրան գնահատում եմ որպես խոշոր մտավորական, ուժեղ վերլուծաբան, բայց իմ վերաբերմունքը նրա նկատմամբ խիստ բացասական է: Այն իրողությունները որ կան այսօր, և եղել են երեկ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետևանք են: 94թ. մենք, այո, հաղթել ենք ճակատամարտը, բայց պատերազմը չի ավարտվել: Իսկ պատերազմում հաղթում է ոչ թե բանակը, զինվորը, այլ տնտեսությունը: Այդ ճակատամարտի հաղթանակից հետո ծնվեցին հաղթնակի հերոսներ, գեներալներ և հաղթանակի տերեր, և նրանց գործունեության արդյունքում մոտ 4 միլիոնանոց Հայաստանը դարձավ երկու միլիոն: Տնտեսությունը հիմնահատակ կործանվեց: Եվ քանի որ պատերազմը չէր ավարտվել, շարունակվում էր, և այս վերջին դրսևորումն էլ եղավ, մենք արձանագրեցիքն այդ ցավալի արդյունքները: Կրկնում եմ, այդ ամեն ինչի հիմքում ընկած էր Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը: Եթե նա կարծում էր, որ իր հանրահայտ տեսակետով (որը ես չեմ վիճարկում՝ ճիշտ էր, թե ոչ) հնարավոր էր գնալ լուծումների, ապա ինչո՞ւ հետևողական չեղավ իր իշխանության օրոք այդ լուծումն իրականացնելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: