Լոռու մարզի ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով Դարպաս, Բազում և Լոռի Բերդ խոշորացված համայնքներում է եղել՝ ծանոթանալու սուբվենցիոն միջոցներով իրականացվող աշխատանքներին:

«Առաջին կանգառը Դարպաս համայնքում էր: Այստեղ ասֆալտապատվել է Վանաձորին միացնող գլխավոր ճանապարհը՝ ընդհանուր 334 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ: Պայմանագրային արժեքը կազմել է 15.46 մլն դրամ, որից 8.5 մլն` պետական և 6.96 մլն` համայնքային ներդրումն է:

Շինարարական աշխատանքներն ավարտվել են, ծրագրի վճարման փաթեթը ներկայացվել է ՏԿԵՆ՝ պետական բաժնեմասը փոխանցելու նպատակով:
Բազում համայնքում մարզի ղեկավարը ծանոթանում է ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներին:

Տուֆ քարով հիմնանորոգվում են համայնքի 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցների և 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հողածածկ մակերեսները: Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը մոտ 760 գծմ է:

Պայմանագրային արժեքը կազմել է 23.46 մլն դրամ, որից 12.9 մլն` պետական և 10.56 մլն` համայնքային ներդրումն է:

Աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվել է ընդհանուր ծավալի մոտ 85 տոկոսը:

Հարկ է նշել, որ այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր են իրականացվում Լոռու մարզի 7 համայնքում՝ Բազում, Մեծավան, Հարթագյուղ, Արևաշող, Ջրաշեն, Ախթալա, Արջուտ: Ընդհանուր առմամբ այս մեթոդով մեր մարզում հիմնանորոգվում է 6.8 կմ ճանապարհ: Մարզի ղեկավարը հիմնանորոգման այս մեթոդը ճանապարհի երկարակեցության և ֆինանսական մատչելիության առումով արդյունավետ տարբերակ է համարում:

Լոռի Բերդ խոշորացված համայնք այցելության ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթանում է Լոռի Բերդ բնակավայրի Աշոտ Երկաթ փողոցի 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներին. հիմնանորոգվել է ընդհանուր 238 մ երկարությամբ և 4.5-5 մ լայնությամբ ճանապարհը: Պայմանագրային արժեքը կազմել է 11.03 մլն դրամ, որից 6.07 մլն` պետական և 4.96 մլն` համայնքային ներդրումն է:

Լոռի Բերդ համայնքում իրականացված կարևոր ծրագրերից է նաև Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի նորոգումը:

Հիմնանորոգվել է շենքի ճակատային մասը և առաջին հարկն՝ ամբողջությամբ: Քանդվել են միջնորմերը, տեղադրվել են մետաղոպլաստե վիտրաժներ և դռներ, կառուցվել են նոր միջնորմեր, վերանորոգվել են խճանկարային հատակները և տեղադրվել են նոր կերամիկական սալիկներ, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, ջրի, կոյուղու և էլեկտրամատակարարման աշխատանքներ և այլն:

Համայնքն այս տարի սուբվենիցոն միջոցներով ձեռք է բերել գյուղգործիքներ: Արդյունքում հնարավոր կլինի մշակվող հողերի մակերեսը ավելացնել մոտ 600 հեկտարով:

Ձեռք են բերվել կախովի մամլիչներ, ազոտային գութան, կախովի սրսկիչ, սկավառակային տափան և այլն, որոնցից լիարժեքորին կօգտվի շուրջ 300 տնտեսություն:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է ավելի քան 9 մլն դրամ, որից 4 մլն 515 հազար դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային:
Լոռի Բերդ խոշորացված համայնքում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հերթական ծրագիրը հակակարկտային կայանների տեղադրումն է: Սուբվենցիոն միջոցներով համայնքը հակակարկտային կայաններ է ձեռք բերել Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Յաղդան, Կողես, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 18 մլն 900 հազար դրամ, որից 9 մլն 450 հազար դրամը համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի մոտ 720 հեկտար տարածքի պաշտպանություն:

Մարզի ղեկավարը նշում է, որ կատարված աշխատանքների որակը մեծ մասամբ գոհացնում է.

-Թեև պատերազմական գործողություններն ընդհանուր առմամբ իրենց ազդեցությունն ունեցան համայնքներում իրականացվող որոշ սուբվենցիոն ծրագրերի ընթացքի դանդաղեցման վրա, սակայն ամեն ինչ պետք է անենք դրանք մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար,-ասում է մարզի ղեկավարը»,- ասված է հաղորդագրությունում: