Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է․ Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2018 թվականից սկսած՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քրեական չէ, դա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես ևս մեկ ապացույց էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա ևս մի ապացույց է, որ դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում, և հնազանդորեն կատարում է նրա բոլոր հրամաններն ու քմահաճույքները»:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա չկայացած այցին, գրել էր. «Երբ պարզվեց, որ խնդիրը Քոչարյանի անձնագրի մեջ է, որը գտնվում է դատարանում: Ես ասացի` թող գնան դատարան, ես կխնդրեմ դատախազությանը չառարկել անձնագրի վերադարձի հարցում: Այդպես էլ եղավ: Դատարանը անձնագիրը վերադարձրեց Քոչարյանին, սակայն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չմեկնեցին Մոսկվա»:

Ալումյանը նշեց նաև, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի վերահսկողության ներքո, և դատախազներին բացարկ հայտարարելն իմաստ չունի, քանի որ փոխարինումն իրավիճակի փոփոխության չի հանգեցնի»:

Մանրամասները՝ տեսանյութում: