Ադրբեջանը բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին

Լուրեր

30.04.2024 | 14:46
Մոսկվայի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 14:41
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 14:39
«Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով քննարկում. ՈՒՂԻՂ
30.04.2024 | 14:32
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը
30.04.2024 | 14:20
Ուկրաինայում պատերազմը 545 երեխայի կյանք է խլել
30.04.2024 | 14:12
Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը
30.04.2024 | 14:03
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Փարիզում խորհրդակցություններից հետո վերադարձել է Բաքու
30.04.2024 | 14:01
Ասում են` ինչու չեք սկսել Ջերմուկից, շատ լավ գիտեք, թե ինչու. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:58
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.04.2024 | 13:54
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, կան ձերբակալվածներ
30.04.2024 | 13:45
Ապօրինի ծագում ունեցող գույքի ընդհանուր հայցապահանջը կազմում է 526 միլիարդ դրամ. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:33
Ռուսական զորքերն ավիահարված են հասցրել Խարկովին․ 1 զոհ, 7 վիրավոր կա
30.04.2024 | 13:20
Քրիստինե Վարդանյանը` Լևոն Քոչարյանի օգնականի կողմից լրագրողին հարվածելու տեղեկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:16
ՌԴ-ում վեց ամսում քաղաքացիությունից զրկել են գրեթե 400 մարդու
30.04.2024 | 13:05
Հարկադիրը պահում է թոշակները․ անընդունելի է․ պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի հարցով ընդունված բանաձևի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունման կապակցությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Նշվում է, որ դեսպանը խոստացել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Տաթև Ֆռանգյան