Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար:

Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը:

Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար: