Մինսկը պատասխան պատժամիջոցներ է պատրաստել Կիևի դեմ․ Բելառուսի ԱԳ նախարար

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Բելառուսը  պատժամիջոցների ցուցակ է պատրաստել ուկրաինացի մի շարք պաշտոնյաների դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը ՝Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սկզբնական փուլում մենք նաև պատրաստել ենք համապատասխան պատժամիջոցների ցուցակ Ուկրաինայի մի շարք պաշտոնյաների դեմ: Կշարունակենք հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Մենք անպատասխան չենք թողնի Ուկրաինայի ոչ մի գործողություն, որն ուղղված կլինի բելառուսական պետության դեմ», – ասել է Մակեյը:

Նախարարը նաեւ նշել է, որ երբ Կիեւում ասում են, որ իրենք մտածում են երկրի կամ Բելառուսի ժողովրդի բարեկեցության մասին, դա «զարմանալի է»:

«Նրանք հայտարարել են, թե բոլոր հարաբերությունները սառեցրել են, թե անհրաժեշտ է ճնշում գործադրել, որպեսզի հաստատվի իրենց պատկերացմամբ  ժողովրդավարությունը: Միևնույն ժամանակ, նրանք միացան Բելառուսի դեմ պատժամիջոցներին, այսինքն ՝ պատժամիջոցների միջոցով օգնում են ժողովրդին և պետությանը ՝ խստացնելով փոխգործակցությունը: Սա բացարձակ այլասեռված տրամաբանություն է, և մենք կտրականապես չենք ողջունում նման մոտեցումը», – պարզաբանել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ գործընկեր յոթ երկրներ, այդ թվում ՝ Ուկրաինան, միացել են Բելառուսի իշխանությունների դեմ  պատժամիջոցներին, որոնք կիրառվել են «ընտրությունների կեղծման և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով»:

Տաթև Ֆռանգյան