Ես ձեր կողքին եմ, բայց այս իրավիճակում ռազմական դրությունը հանելը անթույլատրելի է. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Տեղի ունեցածը ծանր է ոչ միայն դահլիճում գտնվողների, Երևանում, Հայաստանում կամ Արցախում գտնվողների համար, այլև ծանր է համայն հայության համար՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ և ամենուր, բոլորը փորձում են հասկանալ ու դուրս գալ շոկից: ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ինձ համար ավելի ծանր է անձնական առումով, որովհետև 1990-ականների ցուրտ ու մութ տարիների իմ ամենավառ հիշողությունը Շուշիի ազատագրումն էր: Կրկնակի դժվար է կանգնել այստեղ, խոսել այս օրերին՝ լինելով միջազգային իրավունքին առնչվող մարդ, քանի որ տեսնում էի, թե իմ աչքի առաջ ինչպես է մահանում միջազգային իրավունքը, ինչպես էր ուժի իրավունքը սկսում գերակայել իրավունքի ուժի նկատմամբ»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ «սեպտեմբերի 27-ը» սկսվել է դեռ 1890-ականների երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունում որդեգրվեց Հայոց ցեղասպանության քաղաքականության իրագործում:

«Սա պատերազմ չէր, սա շղարշ էր ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով Հայոց ցեղասպանության հերթական փուլն իրագործելու համար: Եվ այս պատերազմում մեր դեմ էին միավորվել Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից բերված վարձկանների մեծ բանակ»,- նշեց Վարդանյանը:

Պատգամավորը ողջունեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած այս քննարկումը՝ նշելով. «Այո՛, ռազմական դրությունը պետք է հանվի, այն հավերժ չի կարող և չպետք է մնա: Այն պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան և եթե դա հնարավոր լինի: Անթույլատրելի է այս պարագայում առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրությունը հանելուն»:

Մանրամասները՝ տեսանյութում: