Մեջներդ տղամարդ չկա՞, ասի՝ պարտվել ենք, պիտի հեռանանք՝ նախկինների նման․ Մելքումյանը՝ իմքայլականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Ակնհայտ է, որ պարտվողական, դավադիր քաղաքականություն վարելով՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այս վիճակին: Կային բաներ, որ մենք չպետք է ներեինք: Ժողովրդիուժեվ իշխանության եկած ղեկավարին ժողովուրդն էլ պետք է ճանապարհ դնի: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կարճ ժամանակ հետո մենք պետք է իմանանք ամբողջ ճշմարտությունը: Անշնորհք կառավարում է տեղի ունեցել: Երկուսուկես տարվա ընթացքում բոլոր ոլորտներում ձախողակ քայլեր են արվել… Հրաժարականն ԱԳ նախարարի համար ամենահեշտ քայլն էր, բայց եղբայր, ո՞ւր ես գնում: Զոհրաբ Մնացականյանը և մյուս նախարարները պետք է գան և այս ամբիոնից ասեն՝ ինչ են ուզեցել անել: Պաշտպանության նախարարն էլ պետք է գա, ասի՝ ինչ էր ուզում անել, իրեն չեն թողե՞լ»,- նշեց պատգամավորը:

«Այսօր էլ Հայաստանը կանգնած է լրջագույն աղետի առջև: Հիմա մենք իրականացնում ենք այն ծրագրերը, որ ուզում էր իրականացնել դեռ Հեյդար Ալիևը…»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Միքայել Մելքումյանը ընդգծեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կիսում են վարչապետի վարած քաղաքականության պատասխանատվությունը:

«Դուք կարճ ժամանակում հազար տոկոսով դուք մսխել եք ժողովրդի վստահությունը…  Լավ, ձեր մեջ տղամարդ չկա՞, որ վեր կենա, գա, այստեղից ասի՝ «մենք պարտվել ենք և պետք է հեռանանք»», – հարց ուղղեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: