Մերկելը կոչ է արել գերմանացիներին՝ տրամադրվել երկարատև լոքդաունի․ DW

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Գերմանիայի բնակիչները պետք է տրամադրվեն, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված  սահմանափակումներն ուժի մեջ կմնան առնվազն մինչև հունվար, մոտ ապագայում թուլացում չի ծրագրվում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կանցլերի խոսքով՝ քանի որ Գերմանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակի օրական դեպքերը չեն նվազում, սահմանափակումների թուլացումն անհնար է:

«Մեր նպատակը եղել և մնում է վարակվածների թվի կրճատումը, որպեսզի առողջապահական բաժանմունքները կարողանան հետևել և կանխել վարակի շղթան»,- ասել է Մերկելը՝ պարզաբանելով, որ խոսքը 7 օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով վարակման 50 դեպքի մասին է:

Նա նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ից մինչ հունվարի 1-ը, հաշվի առնելով տոները, կթույլատրվեն մինչև 10 հոգանոց հավաքույթները՝ չհաշված մինչև 14 տարեկան երեխաները, սակայն, սրա հետ մեկտեղ, կոչ է արել քաղաքացիներին կրճատել շփումները։

Տաթև Ֆռանգյան