Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի միջնորդությամբ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը։ Մայրաքաղաքում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, էլեկտրաէներգիայի մատակարարումն ու ջրամատակարարումը, խաղաղ բնակիչները սկսում են վերադառնալ իրենց տները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներական և տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղի իշխանություններին՝ Ստեփանակերտում հանրային ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությամբ և հսկողությամբ կազմակերպվում է փախստականների վերադարձը իրենց տները, ինչպես նաև քաղաքացիական անձանց՝ շփման գծի երկայնքով անվտանգ տեղաշարժի ապահովումը»,- ասվում է հաղորդագրությունում: