Ապահովեք գեներալի մասնակցությունը, որը պնդում էր՝ ռազմական դրությունը կարող ենք հանել. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել:

«Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ ՊՆ գլխավոր քարտուղարը փոխարինել է պարոն գեներալին, որպեսզի ասի՝ ռազմական դրությունը չի կարելի հանել:

Մարուքյանն ընդգծեց, որ ՊՆ գլխավոր քարտուղարը իր ելույթից առաջ պետք է ներկայացնի՝ երբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, երբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ինչ է կատարվում նրանց հետ, հայտարարի զոհերի՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում զոհերի թիվը և անունները:

Լենա Նազարյանը հակադարձեց ասելով, որ ԼՀ խմբակցությունն արդեն իսկ կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի արտահերթ ելույթի որոշմանը, և ինքն ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք չի կարող տալ: