ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաժանումը․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաժանումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն է իրականացնում, ավարտել է մատակարարված նյութերի բեռնաթափումը: Այժմ ընթանում է բեռների բաշխումը բնակելի տների և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում ենթակառուցվածքներին հասցված վնասը: Այս պահի դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտվել է:

«Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ը միջոցներ է ձեռնարկել փրկարարների ճամբարը բարելավելու ուղղությամբ, կազմակերպվել է ժամանած անձնակազմի և սարքավորումների տեղավորումը: Ռուսաստանի ԱԻՆ խումբը նոյեմբերի 16-ից սկսել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը», – հավելվում է հաղորդագրության մեջ:

Տաթև Ֆռանգյան