«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ իր գործընկերների աջակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

««Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին՝ և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ Հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան», նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ Հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
__

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Հայաստանում և Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրադրության պայմաններում մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, որպեսզի հասցեական աջակցությամբ ապահովենք դրա կարիքն ունեցող մարդկանց ու ոլորտներին։
– Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի մեր գործընկերների հետ աջակցում ենք հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք ենք բերել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։
– Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին:
– Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։
– Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։
– Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին:

Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով: