ՊԵԿ-ը 2020-ի 3-րդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 600 գրամ մարիխուանա, մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ բլոտտեր, մոտ 400 գրամ Մեթամֆետամին, ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ հաշիշի յուղ և դրանով լցված էլեկտրոնային սիգարետի 11 մուշտուկ, ավելի քան 2240 կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Դեպքերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: