Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աճելու է․ Արցախի անվտանգությունը կախված է նաև ռուսական զորքից, զգույշ է պետք լինել․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

Երկու շաբաթ է անցել Արցախում հրադադարի հաստատման հայտնի եռակողմ հայտարարության ստորագրումից։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։ Վարչապետը 6 ամիս է առաջարկել՝ խնդիրներ լուծելու, հետո անելիքները հստակեցնելու համար։ Ձեր գնահատմամբ՝ վարչապետն ունի՞ բավական քաղաքական և այլ ռեսուրսներ՝ կյանքի կոչելու իր առաջ քաշած ճանապարհային քարտեզը։ 

-Մինչ այդ հարցին պատասխանելը՝ կարևոր է վերլուծել ստեղծված իրավիճակը: Հաճախ կանխատեսումներ են արվում, բայց իրավիճակը չի նկարագրվում: Ասացիք, որ ընդդիմությունը պահանջում է հրաժարական։ Այսօր ո՞վ է ընդդիմությունը. այսօր ընդդիմություն են ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, որոնք խորհրդարանում փոքրամասնություն են կազմում, «Իմ քայլի» մանդատների քանակը պատկառելի է, նրանց ահռելի վստահությունը շատ լուրջ առավելություն է: Եվ կան արտախորհրդարանական ուժեր, որոնց մի մասը 16 կուսակցություններն են, որոնք փաստացի որպես կոալիցիա են հանդես գալիս։ Կան առանձին կուսակցություններ, և կա բևեռ, որը նույնպես որոշ քաղաքական ուժերի միավորում է, և ամեն մեկն ունի իր ուրույն պատկերացումը իրավիճակի վերաբերյալ և իր պահանջները, որոնք տարբերվում են մեկը մյուսից։ Օրինակ՝ չենք կարող ասել, որ «Հանրապետություն» կուսակցությունը հենց այսօր պահանջում է վարչապետի հրաժարականը: «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումն էլ այդպես հստակ չէ, որ հենց այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը: Այսինքն՝ ընդդիմությունը, նույնիսկ բոլոր կուսակցությունները միասին վերցրած, ճնշող փոքրամասնություն է՝ ըստ նախորդ ընտրությունների արդյունքների, և ընդդիմությունը բազմաշերտ է ու խայտաբղետ: Հիմա ո՞ր ուժերն են, որոնք ակտիվորեն պահանջում են վարչապետի հրաժարականը. դրանք 16 ուժերն են: Մի կարճ ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռը դուրս եկավ փողոց, և հիմա 16 կուսակցություններն են շարունակում ակտիվությունը: Ի՞նչ քաղաքական ուժեր են այդ 16-ը և ո՞րն է նրանց կորիզը. դրանք այն քաղաքական ուժերն են, որոնք 2018թ. ընտրությունների ժամանակ մեծամասնության կողմից դիտարկվելով որպես հակաժողովրդական, կոռուպցիոն քաղաքական շրջանակներ՝ դուրս են մղվել իշխանությունից, և դա արվել է ոչ բռնի քաղաքացիական լայնամասշտաբ դիմադրության արդյունքում:

-Բայց պատերազմը այդ խաղաքարտերը չի՞ քանդում, և կշեռքի նժարը չի՞ փոխում:

-Պատերազմն ավարտվել է, հայկական կողմը պարտվել է։ Շատ լուրջ կորուստներ ունենք՝ և՛ մարդկային, և՛ տարածքային, նաև խաղաղապահներ են մտել, ըստ էության, դրանք ռուսական զորքեր են, և որևէ միջազգային մանտադատ մինչ այս պահը չկա: Եվ հիմա այնպիսի իրավիճակ է, որ շատերը սոցիալական և տարբեր այլ հարթակներում իրենց դժգոհությունն են արտահայտում այս արդյունքների վերաբերյալ: Մի մասն ասում է, որ ի սկզբանե պետք էր հրաժարվել պատերազմի մտքից, այնպես անել, որ պատերազմ չլինի, մի մասն ասում է՝ պետք էր ընթացքում կանգնեցնել պատերազմը, երբ տեսնում էինք, որ այսպիսի ծանր վիճակ էր, մի մասն էլ տեսակետ է հայտնում, որ վատ կառավարման, վատ կռվի հետևանքով է այս ամենը, ամբողջությամբ իշխանության պատասխանատվությունն է, և պետք է հեռանան, որովհետև ոչ միայն վատ են կառավարել, այլ նաև դավաճանություն են արել: Մենք գիտե՞նք, թե հանրության մեծամասնությունն ինչպիսի դիրքորոշում ունի այսօր:

Բայց դրա համար չպե՞տք է ընտրություններ անցկացվեն:

-Կան տարբեր եղանակներ, ընտրությունն այդ հարցը որոշելու տարբերակներից մեկն է։ Ես ուզում եմ շեշտել, որ փաստացի այսօր չգիտենք, թե հանրության մեծամասնությունն ինչպիսի դիրքրորոշում ունի, բայց տեսնում ենք, որ առնվազն հանրության մեծամասնությունը ակտիվ կերպով չի բողոքում և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի պահանջում: Չկան լայնամասշտաբ բողոքի ակցիաներ, չկա որևէ ստորագրահավաք, որը պատկառելի կլինի և ցույց կտա, որ քաղաքացիների մեծամասնությունը պահանջում է վարչապետի անհապաղ հրաժարականը, չկան այլ նախաձեռնություններ, դեռևս չկան նաև սոցիոլոգիական հարցումներ այս հարցադրմամբ… Անկախ նրանից, թե որքան է իր մեղքի չափը այսպիսի արդյունքի համար, այո՛, վարչապետն է պատասխանատու, և տրամաբանական է ակնկալել, որ նա հրաժարական պետք է տա։

-Պարո՛ն Վարդանյան, Ռուսաստանն այս պատերազմի արդյունքում զորք ունի ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ԼՂ-ում, որը հարևան է Իրանին, սահմանակցում է Ադրբեջանին։ Զորք, որը ադրբեջանաթուրքական սպառնալիքի տակ է: Ինչպե՞ս է փոխում Արցախում այս նոր զորամիավորման ներկայությունը հայ-ռուսական հարաբերությունները՝ դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը: Այստեղ կարող է հարց առաջանալ նաև Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ-ն կպահպանի իր ինքնիշխանության այն պաշարը, որը կար մինչ այս պատերազմը:

-Թեև հայ-ռուսական հարաբերությունները չեն վատացել, բայց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը բավականին նվազեցրել էր իր կախվածությունը ՌԴ-ից և ավելի ինքնիշխան քաղաքականություն էր վարում։ Իսկ հիմա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աճելու է, որովհետև Արցախի անվտանգությունը կախված է նաև ռուսական զորքից: Զգույշ պետք է լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որպեսզի առիթ չստեղծվի՝ անել այնպիսի բան, որը Ռուսաստանին դուր չգա, և նա չօգտագործի դա ոչ հայանպաստ քաղաքականություն վարելու առումով:

Հարցազրույցն ամբողությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան