«Ասաց՝ պապի, հետո կզանգեմ». պապը 40 օրից ավելի է՝ փնտրում է զինծառայող թոռանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում, ինչպես նաև կազմում են անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրում են աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները և վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով  ցուցակը:

«Թոռս մեկ տարի 4 ամիս ծառայում էր: Վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 11-ին, Ջեբրայիլում էր: Կամաց էր խոում, ասաց՝ պապի, հետո կզանգեմ: Դրանից հետո տեղեկություն չունենք, ինը զինվոր՝ իրենց հրամանատարի հետ չկան»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Մարտիրոս Բարսեղյանի պապը՝ Գառնիկ Բարսեղյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի հետ երեկ տեղի է ունեցել հանդիպում, բայց այսօր էլ ՌԴ դեսպանատան դիմաց են ակցիա իրականացնում, Գառնիկ Բարսեղյանը նշեց. «Էլ ճար չկա, որովհետև տեսնում ենք, որ ջուր են ծեծում»:

Մանրամասները՝ տեսանյութում: